Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2016 » Октябрь » 31 » Ձիակասկի (конский каштан) թուրմը կօգնի պաշտպանել անոթները տարատեսակ հիվանդություններից
loading...
6:15 PM
Ձիակասկի (конский каштан) թուրմը կօգնի պաշտպանել անոթները տարատեսակ հիվանդություններից


Ձիակասկը (конский каштан) հաճախ օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, իսկ ավանդական բժշկությունը հաստատում է, որ այն օժտված է մի շարք բուժիչ հատկություններով:

 

Ձիակասկն անչափ օգտակար է առողջության համար: Այն կարելի է օգտագործել նաև թուրմ պատրաստելու համար, որը կօգնի ազատվել մի շարք տհաճ խնդիրներից:

 

Ձիակասկի թրմի օգտակար հատկությունները

 

1.      տոնուս է հաղորդում արյունատար անոթներին,

 

2.      ամրապնդում են մազանոթների պատերը,

 

3.      նվազեցնում է արյան թանձրության մակարդակը,

 

4.      կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը,

 

5.      ունենում է հակաայտուցային , հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն:

 

Շնորհիվ վերոնշյալ բուժիչ հատկությունների՝ այդ թուրմը կարելի է համարել արյունատար համակարգը սրտանոթային հիվանդություններից պաշտպանող լավագույն միջոցներից մեկը:

 

Երակների վարիկոզային լայնացման դեպքում կարելի է կես լիտր տարողությամբ տարրայի մեջ լցնել ձիակասկի ծաղիկներ, ավելացնել օղի կամ ջրի և սպիրտի խառնուրդ (40%) և 10 օր թրմել մութ ու սառը տեղում: 10 օր անց թուրմը քամել և օրական 2-3 անգամ (անհրաժեշտության դեպքում կարելի է ավելի շատ) ստացված դեղամիջոցով շփել սրունքները: Հակացուցումների բացակայության դեպքում այս թուրմը կարելի է և խմել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ 30 կաթիլ: Բուժման կուրսի տևողությունն է 3-4 շաբաթ:

 

Արյան թարձրացման դեպքում բարձրանում է թրոմբների առաջացման հավանականությունը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:Այդ վտանգավոր հիվանդություններից մեկն էլ թրոմբոֆլեբիտն է, որից ազատվելու համար հարկավոր է երկու հատ հասած ձիակասկը առավոտյան դնել մի բաժակ ջրի մեջ, երեկոյան դրանք կեղևազրկել, լավ մանրացնել (քերիչով կամ դանակով), այնուհետև ավելացնել կես լիտր ջուր, եռացնել 10 րոպե և թողնել ամբողջ գիշեր թրմվի: Առավոտյան քամել եփուկը և ընդունել այն օրական երեք անգամ՝ ուտելու ժամերի միջև 50 մլ:

 

Թրոմբոֆլեբիտը կարելի է բուժել նաև ձիակասկի սպիրտային թուրմով, որի համար որպես հումք սովորաբար օգտագործվում են ձիակասկի ծաղիկները (ցանկալի է թարմ) կամ ծառի կեղևը: Հարկավոր է 10 գրամ մանրացրած հումքին ավելացնել 100 գրամ օղի կամ ջրի և սպիրտի խառնուրդ (40%): Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մաքուր բժշկական սպիրտ (այն հարկավոր է անպայման խառնել ջրին): Թուրմը հարկավոր է թրմել 10 օր, այնուհետև քամել և ընդունել օրական 3-4 անգամ 30 կաթիլ՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ եռացրած ջրին:  Բուժման կուրսը տևում է մի քանի շաբաթ:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 1316 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->