Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-12-18
Главная » 2016 » Октябрь » 31 » 5 բանջարեղեն, որոնք կօգնեն իջեցնել օրգանիզմում միզաթթվի մակարդակը
loading...
8:18 PM
5 բանջարեղեն, որոնք կօգնեն իջեցնել օրգանիզմում միզաթթվի մակարդակը


Մարդիկ ոչ միշտ են նախապատվությունը տալիս առողջ սննդին և ոչ միշտ են վարում առողջ ապրելակերպ, ինչը վաղ թե ուշ անդրադառնում է առողջության վրա:

Հարկ է հիշել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են օրգանիզմում պուրինների մակարդակի բարձրացմանը (երշիկեղեն, կարմիր միս, գազավորված ըմպելիքներ և այլն):

Պուրինների քայքայումից առաջանում է միզաթթու՝ մի միացություն, որը ներթափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմում և կուտակվում անոթներում, ինչի հետևանքով սկսում են բորբոքային գործընթացներ, որոնք ուղեկցվում են ոժգին ցավերով:

Ամենից հաճախ բորբոքվում են ոտքերի և ձեռքերի մատների հոդերը, ինչպես նաև ծնկահոդերը: Կարող է առաջանալ նաև հոդատապ, որը նույնպես դրսևորվում է ուժգին ցավերով:

Այս դեպքում հարկ է հիշել, որ բացի մասնագետի նշանակած բուժումից, հարկավոր է նաև հետևել սննդակարգին և հրաժարվել սննդի մեջ ունեցած որոշ սովորություններից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բանջարեղեն, որոնք անչափ օգտակար են այս դեպքերում և նպաստում են օրգանզիմում միզաթթվի մակարդակի իջեցմանը:

1.    Արտիճուկ

Ատիճուկն օրգանիզմում միզաթթվի մակարդակի նվազման համար լավագույն մթերքն է: Այն օժտված է միզամուղ հատկությամբ, ինչի շնորհիվ մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում հեղուկի կուտակումը:
Բացի այդ, հարկ է հիշել, որ այս բանջարեղենը պարունակում է մի շարք օգտակար հանքանյութեր, վիտամիններ ու հակաօքսիդանտներ: Այն հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով և օրգանիզմի համար անչափ կարևոր ճարպաթթուներով:
Արտիճուկները կարելի է եփել, ստացված արգանակը խմել, իսկ բանջարեղենին ավելացնել ձիթայուղ կամ քացախ:

2.    Սոխ
 

Սոխի բուժիչ հատկությունների մասին մարդիկ գիտեն դեռ հին դարերից և օգտագործում են այն տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն նպաստում է օրգանիզմում միզաթթվի մակարդակի իջեցմանը՝ աստիճանաբար ազատելով հիպերուրիկեմիայից: Բացի այդ, այն նաև իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակը:

Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի իջեցման համար հարկավոր է միջին չափի երկու սոխը բաժանել երկու մասի, դնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև այն փափկի: Ստացված թուրմը լցնել շշի մեջ, ավելացնել կես կիտրոնից քամված հյութ և խմել օրվա ընթացքում:

 


3.    Դդում

Դդումը նունյպես շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն հիանալի միզամուղ միջոց է, ինչի շնորհիվ մաքրում է օրգանիզմը նաև միզաթթվից: Այն նաև օգնում է ազատվել տոքսիններից ու մի շարք այլ վնասակար նյութերից:
Դդումը կարելի է ինչպես խաշել, այնպես էլ եփել ջեռոցում: Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև դդմի սերմերի մասին, որոնք պարունակում են մի շարք օգտակար նյութեր:

4.    Նեխուր (сельдерей)

Այս համեղ բանջարեղենը կարող է դառնալ հիանալի բաղադրիչ տարատեսակ համեղ ուտեստների համար: Այն օգնում է կարգավորել արյան բնական рН բալանսը, ինչը թույլ է տալիս բնական ճանապարհով ազատվել միզաթթվից: Բացի այդ, այն նաև մաքրում է արյունը, դուրս է բերում օրգանիզմից վնասակար տոքսինները և օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նեխուրը կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ եփած վիճակում:

5.    Գազար

Գազարը, ինչպես և նեխուրը, նպաստում է հիմնային միջավայրի ստեղծմանը, ինչն օգնում է մաքրել օրգանզիմը պուրիններից ու անոթներում կուտակված միզաթթվի բյուրեղներից:
Գազարից կարելի է պատրաստել բնական հյութ: Հարկավոր է երկու գազարն ու մեկ ճակնդեղը մանրացնել, ավելացնել մի փոքր ջուր և հարիչով հարել այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված:

Հարկ է հիշել, որ լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է սահմանափակել կարմիր մսի, կենդանիների ներքին օրգանների, երշիկեղենի, ծովամթերքի և գարեջրի գործածությունը:

Բացի այդ, շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի հարկավոր է ժամանակ գտնել վարժությունների ու սպորտով զբաղվելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ՝ հարկավոր է հետևել բժշկի բոլոր ցուցումներին և օգտագործել ավելի շատ մրգեր ու հատապտուղներ (ցիտրուսային մրգեր, բալ, լորամիրգ և այլն): Դրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը խստ անհրաժեշտ է օրգանիզմին՝ միզաթթվի մակարդակն իջեցնելու համար:

Նյութի աղբյուրը՝ vrutmilife.com

Просмотров: 1127 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar