Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2016 » Ноябрь » 1 » 10 պարզ խորհուրդ երեխայի խոսքը զարգացնելու համար
loading...
4:58 PM
10 պարզ խորհուրդ երեխայի խոսքը զարգացնելու համար


 

Բոլոր ծնողներն էլ ուզում են, որ իրենց երեխան շուտ սովորի խոսել, որ նրա խոսքը լինի ճիշտ ու գեղեցիկ: «Խոսող» երեխաների հետ կյանքն ավելի ուրախ ու բազմազան է թվում: Բացի այդ, շատ հաճելի է ընկերներին երեխայի առաջին բառերի ու արտահայտությունների մասին պատմելը:

Գեղեցիկ խոսքը երեխայի ճիշտ զարգացման գրավականն է: Սակայն ինչպե՞ս կարելի է զարգացնել երեխայի խոսքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդ՝ այդ գործընթացը հեշտացնելու համար:

1.    Օրվա ընթացքում հարկավոր է երեխայի համար երգեր երգել (ընդ որում՝ ոչ միայն մանկական)

Երեխայի կյանքի առաջին իսկ ամիսներից հարկավոր է նրա համար երգեր երգել: Երգերի մեջ միաձուլվում են բառերը, դրանց իմաստն ու ռիթմը, իսկ դա այն է ինչ անհրաժեշտ է խոսքի ներդաշնակ զարգացման համար: Բացի այդ, երգերը սովորաբար կատարվում են երեխայից ոչ շատ հեռու և նա տեսնում է երգողի դեմքը, նրա շուրթերը, դիմախաղն ու հույզերը, իսկ այս ամենը նպաստում են երաժշտությունը, ռիթմն ու բառերը լավ ընկալելուն:

Հարկ է հիշել, որ անհրաժեշտ է երգել, այլ ոչ թե ձայնագրություն միացնել: Նույնիսկ եթե թվում է, թե երգողը չունի ոչ գեղեցիկ ձայն, ոչ էլ երաժշտական լսողություն, միևնույն է հարկավոր է երգել: Կարելի է նույնիսկ չերգել, այլ պարզապես բանաստեղծությունը երգեցիկ արտասանել: Այստեղ կարևորն այն է, որ ռիթմը պահպանվի և երեխային էլ դուր գա:

2.    Հարկավոր է խոսել երեխայի հետ այնպես, ինչպես մեծահասակի

Դեռ մինչ երեխայի խոսել սովորելը նրա մոտ արդեն ձևավորվում է ընդհանուր պատկերացում խոսքի և մայրենի լեզվի մասին: Նա լսում է, թե ինչպես են մյուսները խոսում միմյանց հետ, հարցեր տալիս կամ պատասխանում, երգեր երգում ու զրուցում հեռախոսով:

Հարկավոր է հնարավորինս շատ խոսել երեխայի հետ և նրա ներկայությամբ, հաճախ դիմել փոքրիկին, նույնիսկ եթե թվում է, թե նա ոչինչ չի հասկանում: Խոսքը պետք է լինի պարզ ու հասանելի, սակայն միևնույն ժամանակ բավական «հասուն»: Պետք չէ փորձել պարզեցնել բառերը, քանի որ հետագայում ստիպված կլինեք սովորեցնել երեխային ճիշտ խոսել:

3.    Կարելի է բեմականացնել երկխոսություններ

Նույնիսկ ամենափոքր երեխաների համար կարելի է կազմակերպել բեմականացումներ: Երեխայի ուշադրությունը գրավելու համար՝ կարելի է մոտենալ տիկնիկին և պարզապես զրուցել նրա հետ՝ ներկայացնելով նաև երեխային և «ծանոթացնելով» նրանց: Նման փոքրիկ բեմականացումները շատ օգտակար կլինեն երեխայի զարգացման համար:

Այս կերպ կարելի է բեմականացնել նաև երկխոսություն երեխայի և տիկնիկի միջև, ներառել խաղին ևս մի տիկնիկ, կամ մեկ ուրիշին: Խոսակցությունը շատ կարճ է լինում, սակայն երեխան հասցնում է ուրախանալ, որ տիկնիկը «կենդանացել» է: Այս հնարքն օգնում է բազմազան դարձնել խաղերը, գրավել երեխայի ուշադրությունն ու ցույց տալ նրան, թե ինչպես է պետք երկխոսություններ վարել:

4.    Նմանակել բնության ու կենդանիների ձայներ

Այս հնարքը սովորեցնում է լսել ու վերարտադրել ձայները: Խաղալիս կարելի է նմանակել քամու ձայնը: Օրինակ՝ կարելի է փչել պատուհանագոգին դրված տերևին և անել դա ուժեղ և «բարձրաձայն»: Իսկ որպեսզի տերևն անմիջապես չընկնի, կարելի է պահել այն մատով: Երեխան կլսի «ֆուուուուուհ» ձայնը և կտեսնի ծնողի շրթունքների ձևը այն արտաբերելու պահին: Սա հիանալի շնչառական վարժություն է և արտաբերման մարզում:

5.    Խաղալ ռիթմիկ երաժշտական խաղեր


Երբ երեխան տեսնում է, լսում է, զգում է և միևնույն ժամանակ նաև շարժվում, նա շատ ավելի լավ է մտապահում առարկաները, դրանց հատկություններն ու դրանց հետ կապված գործողությունները: Նույնը վերաբերում է նաև խոսքին. երեխայի շարժումները դրական ազդեցություն են ունենում նաև նրա խոսքի զարգացման վրա: Հատկապես դա վերաբերում է ձեռքերի շարժումներին ու մատների մանր շարժումների զարգացմանը: Կանոնակարգված շարժումները դրական ազդեցություն են ունենում երեխայի մտավոր զարգացման վրա: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ փոքրիկի շարժումները լինեն ռիթմիկ, պարզ ու հասանելի:

Կարելի է վերցնել փայտյա գդալներ և հարվածել դրանք միմյանց կամ ծափահարել, ոտքերով հարվածել և այլն: Ընդ որում՝ այդ ընթացքում հարկավոր է որևէ երգ երգել՝ պահպանելով ռիթմը այդ հարվածների օգնությամբ:

6.    Կարդալ գրքեր (մանկական գրքերը երեխայի հետ, իսկ ոչ մանկականները՝ ամբողջ ընտանիքով և բարձրաձայն)

Նման ընթերցանությունը շատ օգտակար է, քանի որ երեխան լսում է գեղեցիկ գրական լեզուն և տեսնում է մեծահասակների հետաքրքրությունը: Երեխայի հետ գիրք կարդալով ծնողները սովորեցնում են փոքրիկին սյուժեն ձևավորել խոսքի կանոնների համաձայն: Բացի այդ, երեխան նոր բառեր է սովորում, ընկալում է դրանց ճիշտ արտասանությունն ու խոսքի կառուցվածքը:

7.    Բանաստեղծություններ արտասանել երեխային արթնացնելիս կամ խանութ գնալիս

Բանաստեղծությունները շատ հեշտ են ընկալվում ու հիշվում, ուստի դրանով պետք է ուղեկցվեն այնպիսի տարրական գործողություններ, ինչպիսին օրինակ հագնվելն է: Կարելի է այդ ընթացքը նկարագրել բանաստեղծական քառյակով և ամեն անգամ երեխայի հետ կրկնել այն:

8.    Խաղեր՝ մանր շարժումները զարգացնելու համար

 


Մարդկանց գլխուղեղում խոսքի համար պատասխանատու հատվածը շատ մոտ է գտնվում շարժումների համար նախատեսված հատվածին, ուստի շարժումների զարգացումը խոսքի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է:

Երեխայի շարժումների զարգացման համար կարելի է.

o    խաղալ խաղեր, որոնց ընթացքում հարկավոր է մանր իրեր բռնել (օղակներ, բուրգեր, թղթյա փաթիլներ և այլն),

o    նկարել ու գրել,

o    թղթից, կավից, ծեփամածիկից նմուշներ պատրաստել,

o    խաղեր խաղալ կոճակներով, ժապավեններով ու փայտիկներով,

o    ստեղնաշարային գործիքներ նվագել,

o    մատներով խաղեր խաղալ և այլն:

9.    Հորինել բանաստեղծություններ ու պատմություններ (1,5 տարեկանից բարձր երեխաների համար)

Սեփական երգերն ու բանաստեղծությունները հորինելը շատ հեշտ է ու պարզ: Սա կօգնի ոչ միայն զարգացնել երեխայի խոսքը, այլև կտրամադրի խաղեր խաղալուն և անհրաժեշտ պահին կշեղի երեխայի ուշադրությունը:

10. Մատներով խաղեր խաղալ

Այս խաղերը երեխայի շարժումները զարգացնելու միջոցներից են և ուրախ քառյակների հետ համատեղելու դեպքում կարող են շատ արդյունավետ լինել: Երեխան անմիջապես սկսում է խաղալ և ուրախանալ: Այս ուրախ խաղն իսկապես զարգացնում է մի շարք հմտություններ, այդ թվում նաև ձեռքերի շարժումները, ուշադրության կենտրոնացումը, ռեակցիան, ռիթմի զգացողությունը և ամենակարևորը՝ խաղի ընթացքում մեծահասակի հետ շփվելու ցանկությունը:

Նյութի աղբյուրը՝ ipsyholog.ru

Просмотров: 737 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ