Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2016 » Ноябрь » 3 » Սմարթֆոնները նպաստում են երեխաների մոտ շլության առաջացմանը
loading...
4:19 PM
Սմարթֆոնները նպաստում են երեխաների մոտ շլության առաջացմանը


 

 

Գիտնականները հաղորդել են, որ գիտափորձերի ընթացքում նրանք նկատել են բացասական օրինաչափություն՝ կապված սմարթֆոնների օգտագործման ու երեխաների մոտ շլության զարգացման միջև: Նրանք ապացուցել են, որ սմարթֆոնները կարող են դառնալ երեխաների մոտ տեսողական խնդիրների առաջացման պատճառ:

 

Հարկ է նշել, որ այս նոր նախագծի հեղինակներն են հարավկորեացի մասնագետները: Գիտափորձերին մասնակցել է 7-16 տարեկան 12 երեխա: Բժիշկների խոսքով՝ մինչև հինգ տարեկան երեխաների մոտ զարգանում է համամիտվող շլություն:

 

Առավել հաճախ նման դեպքեր գրանցվում են արևմտյան երկրներում: Բժիշկները պնդում են, որ Ասիայի տարածքում այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում:

 

Գիտափորձերի ընթացքում երեխաներն օրական 4-8 ժամ գաջեթների էին օգտագործում: Ընդ որում՝ երեխաների դեմքի և սարքի եկրանի միջև հեռավորությունը չէր գերազանցում 20-30 սմ:

 

12 երեխայից 9-ն անցել են համալիր բուժում, ինչի արդյունքում ազատվել են շլությունից: Բուժման ընթացքում երեխաներին չէր թույլատրվում օգտագործել սմարթֆոններ, պլանշետներ և այլ սարքեր:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Просмотров: 287 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar