Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-09-20
Главная » 2016 » Ноябрь » 3 » Գազարի հյութով ու թթվասերով բնական դիմակ՝ հարթ ու երիտասարդ մաշկ ունենալու համար
loading...
6:25 PM
Գազարի հյութով ու թթվասերով բնական դիմակ՝ հարթ ու երիտասարդ մաշկ ունենալու համար


 

 

Յուրաքանչյուր կին երազում է միշտ երիտասարդ ու կնճիռներից զուրկ մաշկ ունենալու մասին: Շատերը նման արդյունքի հասնելու համար օգտագործում են բոտոքս, սակայն սա բավական թանկարժեք պրոցեդուրա է, ուստի ոչ բոլորին է համապատասխանում: Բացի այդ, բոտոքսը պարունակում է բազմաթիվ վնասակար քիմիական նյութեր, որոնք կարող են առաջացնել տարբեր տհաճ կողմնակի բարդություններ:

 

Սակայն բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ ամեն ինչ՝ երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակ, որը շատ արդյունավետ է, օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացը և դարձնում է կնճիռներն ավելի քիչ նկատելի: Հատկանշական է, որ այս հրաշալի դիմակի մեջ պարունակվող բաղադրիչները շատ հասանելի են և ամենայն հավանականությամբ կան յուրաքանչյուրի տանը:Այս բնական դիմակի շնորհիվ մաշկը կդառնա ավելի թարմ, հարթ ու ձիգ:

 

Բաղադրությունը.

 

·         1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա,

 

·         5 ճ.գ. գազարի թարմ հյութ,

 

·         1 ճ.գ թթվասեր (ցածր յուղայնությամբ):

 

Պատրաստման եղանակը.

 

Կաթսայի մեջ լցնել 100 մլ ջուր, ավելացնել եգիպտացորենի օսլան և դնել միջին կրակի վրա: Խառնել խառնուրդն այնքան ժամանակ, մինչև այն թանձրանա իսկ ջուրը քչանա, այնուհետև վերցնել կրակից և թողնել սառի: Սառելուց հետո ավելացնել նաև մյուս բաղադրիչները և լավ խառնել:

 

Դիմակը քսել նախապես մաքրած մաշկին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Եթե դիմակը շատ էր մեկ անգամ օգտագործելու համար, ապա մնացած մասը կարելի է պահել սառնարանում:

 

Հարկ է նշել, որ ավելի լավ արդյունքի հասնելու համար դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական 3-5 անգամ:

 

Նյութի աղբյուրը՝ healthymagazine365.com

Просмотров: 1136 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar