Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-12-16
Главная » 2016 » Ноябрь » 4 » Բնական եփուկ՝ թոքերը խորխից մաքրելու համար
loading...
6:49 PM
Բնական եփուկ՝ թոքերը խորխից մաքրելու համար


 

 

Բոլորն էլ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել են բրոնխիտ կամ շնչառական համակարգի այլ վարակ, որը սկզբնական փուլերում ուղեկցվում է չոր հազով: Շատերի մոտ այդ չոր հազը հետագայում վերածվել է խոնավ և խորխային արտադրությամբ հազի:

 

Խորխն ու հազը օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան են, քանի որ խորխի հետ դուրս են բերվում նաև մանրէներն ու թույները: Խորխի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սուր շնչառական վարակները, մրսածությունը, հայմորիտը, տոնզիլիտը ֆարինգիտը և թոքերի այլ ախտաբանությունները:

 

Սակայն takprosto.cc ներկայացրել է մի հիանալի եփուկի բաղադրատոմս, որը կնպաստի խորխի դուրսբերմանը:

 

Ինչպես մաքրել թոքերը խորխից

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդակ սոճու խեժոտ բողբոջներ,

 

·        մեղր,

 

·        0,5 լիտր ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է պատրաստել երկու կաթսա տաք գոլորշու համար: Բողբոջներին ավելացնել ջուր և եփել 1 ժամ թույլ կրակի վրա:

 

Եփուկը պատրաստելուց հետո հեղուկը լցնել տարրայի մեջ, փաթաթել տաք կտորով և թրմել մեկ ժամ:

 

Այս միջոցը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ (ուտելուց կես ժամ առաջ)՝ 50-ական գրամ: Եփուկին հարկավոր է ըստ ճաշակի մեղր ավելացնել: Բուժման կուրսը տևում է 7 օր:

 

Սոճու բողբոջների եփուկը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է բրոնխիալ ասթմայի դեմ: Այն հարմար է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: Բացի այդ, սոճու բողբոջները կարելի է նաև շոգեխաշել թերմոսի մեջ և թրմել մեկ ժամ:

http://med.tert.am/

Просмотров: 1825 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar