Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-09-22
Главная » 2016 » Ноябрь » 4 » Բանանով ու մեղրով դեղամիջոց, որը կօգնի ազատվել կոկորդի ցավից, քրոնիկ հազից ու բրոնխիտից
loading...
7:30 PM
Բանանով ու մեղրով դեղամիջոց, որը կօգնի ազատվել կոկորդի ցավից, քրոնիկ հազից ու բրոնխիտից

Քրոնիկ հազի բուժումը մինչ օրս էլ մեծ խնդիր է մարդկանց համար, քանի որ երբեմն չեն օգնում ո՛չ դեղամիջոցները, ո՛չ էլ ժողովրդական միջոցները: Սակայն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նոր միջոց, որի բաղադրության մեջ պարունակվում է կոկորդն ու թոքերը հանգստացնող ամենաուժեղ բաղադրիչներից մեկը, որը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում բուժել հազն ու բրոնխիտը:

 

Մեղրի ու բանանների բուժիչ հատկությունների ու նուրբ համի շնորհիվ՝ այս միջոցը կարելի է օգտագործել ոչ միայն երեխաներին ու մեծահասակների բուժելու, այլև այն պարզապես վայելելու համար:

 

Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել կոկորդի ցավից, ուժեղ հազից և նույնիսկ ստամոքսի խնդիրներից:

 

Բաղադրությունը.

 

·   400 մլ եռացրած ջուր,

 

·   2 հատ միջին չափի հասած բանան,

 

·   2 ճաշի գդալ մեղր:

 

Պատրաստման եղանակը.

 

1.      Բանանները մաքրել և փայտյա պատառաքաղի կամ գդալի օգնությամբ տրորել դրանք՝ դարձնելով խյուս: Պետք չէ օգտագործել մետաղյա սպասք, քանի որ բանանները, որպես կանոն, մետաղի հետ շփվելիս փոխում են իրենց գույնը:

 

2.      Բանաններց ստացված խյուսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել եռացրած ջուրը և թրմել խառնուրդը մոտ 30 րոպե:

 

3.      Երբ խառնուրդը սառի, ավելացնել նաև մեղրը:

 

4.      Խառնուրդը կարելի է նաև քամել: Մեղրը հարկավոր է ավելացնել միայն վերջում, որպեսսզի այն չկորցնի իր օգտակար հատկությունները:

 

Օգտագործման եղանակը.

 

Խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 4 անգամ ՝100 մլ (օրվա ընթացքում ընդամենը 400 մլ):

 

Վերոնշյալ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում՝ այդ քանակությունը բավական կլինի մեկ օրվա համար, իսկ թարմ խառնուրդը հարկավոր կլինի պատրաստել առավոտյան:

 

Այս միջոցով բուժվելու դեպքում՝ դրական արդյունքները նկատելի կլինեն արդեն 5 օր անց:

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 13240 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar