Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2016 » Ноябрь » 4 » Ինչու է օրգանիզմը տարիքի հետ ավելի վատ ընդունում ալկոհոլը
loading...
8:50 PM
Ինչու է օրգանիզմը տարիքի հետ ավելի վատ ընդունում ալկոհոլը


 

 

Սովորաբար տարիքի հետ մարդկանց օրգանիզմն ավելի վատ է ընդունում ալկոհոլը և հաջորդ օրն առաջանում են տհաճ հետևանքներ: Բացի այդ, խումարն ավելի ու ավելի ծանր է դառնում, սակայն այս ամենի մեջ ոչ մի զարմանալի բան չկա:

 

Երիտասարդ մարդու օրգանիզմը մի բաժակ ալկոհոլային ըմպելիքը մարսում է մոտ երկու ժամում, սակայն տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, հորմոններն ու զանազան ֆերմենտներն աստիճանաբար ավելի քիչ են արտադրվում և օրգանիզմի համար շատ դժվար է լինում նույնիսկ ալկոհոլի փոքր չափաբաժինը յուրացնելը:Արդյունքում՝ ալկոհոլային թունավորումն ավելի երկար է տևում, իսկ խումարի ախտանշանները դառնում են ավելի ուժգին:

 

Բացի այդ, տարիների ընթացքում հաճախ ավելորդ կիլոգրամներ են կուտակվում, ինչը նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի առողջության վրա: Սա հատկապես վտանգավոր է կանանց դեպքում: Սա է պատճառը, որ ավելորդ քաշ ունեցող կանայք շատ ավելի շուտ են արբում, քան տղամարդիկ և նույնիսկ նիհար կանայք:

 

Հարկ է նաև նշել, որ հասուն տարիքում հաճախ օրգանիզմում լինում է հեղուկի պակաս, իսկ որքան քիչ է ջուրը, այնքան բարձր է արյան մեջ ալկոհոլի մակարդակը: Այս ամենի հետևանքով ալկոհոլի այն չափաբաժինը, որն ընդունելի էր 30 տարեկանում, 50-ից հետո վերածվում է թույնի:

 

Ալկոհոլի չարաշահման հետևանքով կարող են առաջանալ «մի փունջ» հիվանդություններ: Այդ հիվանդությունները հանգեցնում են դեպրեսիաների և նմանատիպ այլ խանգարումների առաջացման, ինչի հետևանքով մարդիկ սկսում են «բուժվել» ալկոհոլով: Ստացվում է անելանելի իրավիճակ, ուստի ժամանակին այդ վատ սովորությունից հրաժարվելը շատ մեծ նշանակություն ունի: Անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ինքնուրույն կանգ առնել ոչ մի կերպ չի հաջողվում, ապա հարկավոր է դիմել համապատասխան մասնագետի օգնությանը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 398 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->