Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2016 » Ноябрь » 5 » Բնական միջոց՝ լեղապարկի և երիկամների քարերից ազատվելու համար
loading...
12:51 PM
Բնական միջոց՝ լեղապարկի և երիկամների քարերից ազատվելու համար


 

 

Լեղապարկի և երիկամների քարերը կարող են լուրջ խնդիր դառնալ: Սա բավական տարածված խնդիր է, որը հիմնականում կապված է մարդու խմած ջրի և կերած սննդի հետ:

 

Ավանդական բժշկության բարդ ու վնասակար մեթոդների կիրառումից խուսափելու համար՝ կարելի է օգտագործել մի հիանալի ժողովրդական միջոց, որը կօգնի փոքրացնել քարերը և դուրս բերել դրանք օրգանիզմից: Բացի այդ, այս միջոցը կբարելավի ինքնազգացողությունը և թույլ կտա խուսափել լուրջ խնդիրներից:

 

Հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

 

Բաղադրությունը.

 

·         250 գրամ շաքարավազի փոշի,

 

·         0,25 լիտր բնական ձիթայուղ,

 

·         250 գրամ կիտրոնի կեղևի քերուկ,

 

·         250 գրամ մաղադանոսի արմատ (մաքրած),

 

·         250 գրամ մեղր:

 

Պատրաստման եղանակը.

 

Կիտրոնը լվանալ, կտրատել և մանրացնել հարիչի օգնությամբ: Մաքրել մաղադանոսի արմատները, կտրատել և մանրացնել ինչպես կիտրոնը: Ավելացնել մեղրը, ձիթապտղի յուղն ու շաքարավազի փոշին և խառնել այնքան ժամանակ, մինչև դառնա համասեռ զանգված:

 

Խառնուրդը հարկավոր է ընդունել օրը երկու անգամ (առավոտյան սոված փորին և երեկոյան քնելուց առաջ) մեկ ճաշի գդալ: Խառնուրդը անհրաժեշտ է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում:

 

Երիկամների և լեղապարկի քարերի խնդիրների մեծ մասը լուծելու համար հարկավոր է ընդունել խառնուրդը մինչև վերջ, այնուհետև անել 1-2 շաբաթյա դադար և կրկնել կուրսը: Պետք չէ խառնուրդը միանգամից շատ պատրաստել. երկրորդ կուրսի համար ցանկալի է օգտագործել թարմ խառնուրդ:

 

Այս դեղամիջոցն ունի հաճելի համ և օգնում է նաև պայքարել մի շարք ուրիշ խնդիրների դեմ, այդ թվում նաև վարակների և բակտերիաների:

 

Հարկ է նաև նշել, որ բուժման ընթացքում անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ ու արդյունավետ աշխատի:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodteam.com

Просмотров: 684 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->