Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2016 » Ноябрь » 5 » Հրաշագործ "Սուդանի վարդը", նույն ինքը՝ կարկադեն
loading...
1:07 PM
Հրաշագործ "Սուդանի վարդը", նույն ինքը՝ կարկադեն

Հրաշագործ

Կարկադեն բացառիկ օգտակարություն ունեցող խմիչք է: Այն պատրաստում են հիբիսկուս կոչվող բույսի չորացրած ծաղիկներից: Պարունակում է ամինաթթուներ, ածխաջրեր, ֆլավոնոիդներ, երիտասարդացնող ազդեցություն ունեցող հակաօքսիդանտներ: Կարկադեն այնքան շատ օգտակար հատկություններ ունի, որ արաբական երկրներում այն անվանում են "դեղ բոլոր հիվանդությունների դեմ": Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը, ինչպես նաև թեյի պատրաստման եղանակը:


• Ամրացնում է արյունատար անոթները , ունի միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն: 
• Արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կարգավորում է արյան ճնշումը:
• Ունի հակաբակտերիալ ազդեցություն:
• Կանոնավորում է մարսողական օրգանների աշխատանքը, նպաստում է լյարդի առողջ վիճակը պահպանելուն:
• Նվազեցնում է ալկոհոլային և այլ թունավորումների հետևանքները, օրգանիզմը մաքրում է տոքսիններից և ծանր մետաղների աղերից:
• Բժիշկները պնդում են, որ կարկադեն վերացնում է որոշ հիվանդածին օրգանիզմներ:
• Օգտագործվում է որպես լիարժեք հակաճիճվային միջոց, եթե խմում են սոված վիճակում:
• Հիանալի լուծողական միջոց է փորկապության և հաստ աղիքի ատոնիայի դեպքում:
• Բարձրացնում է դիմադրողականությունը և թուլացնում նյարդային լարվածությունը:
• Մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ տարբեր հիվանդությունների ժամանակ իջեցնում է ջերմությունը:
Կարկադեն հակացուցված է 
• ստամոքսի խոց և բարձր թթվայնություն ունեցող մարդկանց,
• շատ ցածր զարկերակային ճնշում ունեցող անձանց,
• միզա- և լեղաքարային հիվանդությունների սրացումների ժամանակ:

Չափից շատ օգտագործելու դեպքում կարկադեն կարող է նաև վնասակար լինել, քանի որ ավելորդ հեղուկը, արյունը ջրիկացնելով, ծանրաբեռնվածություն կստեղծի սրտի համար, ինչպես նաև միզամուղ հատկության շնորհիվ օրգանիզմից կհանի կալցիումն ու հանքային աղերը:

Կարկադեյով թեյի պատրաստման ձևը
Թեյը խմում են և՛ տաք, և՛ սառը վիճակում: Պատրաստելու համար 1թ.գ. ծաղկաթերթիկների վրա լցնում են 1բ եռացրած ջուր և թրմում: Կարելի է նաև ըստ ճաշակի շաքարավազ, կիտրոն, դարչին, մեխակ, կոճապղպեղ և դաղձ ավելացնել: Կարելի է նաև թրմել սենյակային ջերմաստիճանի ջրով, բայց դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Պետք է հիշել, որ մետաղյա ամանի մեջ կարկադեն թրմել չի կարելի: Թեյը քամելուց հետո ծաղկաթերթիկները կարելի է ուտել, քանի որ դրանք շատ օգտակար նյութեր են պարունակում:

Առողջ եղե՛ք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 8545 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ