Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-07-26
Главная » 2016 » Ноябрь » 6 » Բամիան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, օրգանիզմից դուրս է բերում «վատ» խոլեստերինն ու տոքսիները, կանխում փորկապությունն ու փորափքա
loading...
8:51 PM
Բամիան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, օրգանիզմից դուրս է բերում «վատ» խոլեստերինն ու տոքսիները, կանխում փորկապությունն ու փորափքա


 

 

Բամիայի հայրենքը  ընդունված է համարել Նեղոսի  շուրջ գտնվող տարածքը,  Հյուսիսային Աֆրիկան  ու Մերձավոր Արևելքը:  Այն լայն տարածում ունի ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում: Բամիայի կանաչ պատիճներում  պարունակվում է վիտամին A, C, K, B6, ինչպես նաև կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն:

 

Այդ բանջարեղենը հարուստ է նաև  սպիտակուցով ու դիետիկ մանրաթելերով: Նրանում ֆոլաթթուն այնքան շատ է, որ այն խորհուրդ է տրվում ընդգրկել 4-12 շաբաթական հղիների սննդակարգում:


Շնորհիվ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հատկության, բամիան շատ օգտակար է համարվում դիաբետիկների համար: Այն օրգանիզմից դուրս է բերում «վատ» խոլեստերինն ու տոքսիները, կանխում է փորկապությունն ու փորափքանքը, բուժում է  ստամոքսի խոցը, նպաստում է  աղիներում պրոբիոտիկ բակտերիաների բազմացմանը:


Բամիան գրեթե հակացուցումներ չունի, բացի յուրօրինակ անհանդուրժողականությունից: Այն օգնում է բուժել անգինան ու հաղթահարել քրոնիկ հոգնածությունը: Այն նաև օգնում է ազատվել ասթմայի նոպաներից և օգտակար է աթերոսկլերոզի կանխարգելիչ բուժման դեպքում:


Բուժիչ ու կանխարգելիչ նպատակների համար ընդունված է պատրաստել  բամիայի ջուր, որի համար հարկավոր է  2-3 հատ բամիայի թարմ պատիճ, որը անհրաժեշտ է բաժանել մի քանի կտորի, դնել ջրով լի  բաժակի մեջ ու թողնել գիշերը սառնարանում: Առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ խմել այդ ըմպելիքը:


Բացի ժողովրդական բժշկությունից, բամիան լայնորեն օգտագործվում է նաև խոհարարության մեջ: Իր համով այն նման  է սմբուկին ու ծնեբեկին:


Օգտագործելուց առաջ պատիճները լվանում են, ծայրերը կտրում:  Այն շատ օգտակար  կլինի բուսակերների ու առողջ սնունդ օգտագործող մարդկանց համար:


Աղբյուրը՝   takprosto.cc

Просмотров: 3590 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->