Դիմակի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները - 7 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-30
Главная » 2016 » Ноябрь » 7 » Դիմակի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները
loading...
9:17 AM
Դիմակի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները

Vajnoe.com-ը ներկայացրել է դիմակի մի բաղադրատոմս, որը պարզապես «ջնջում» է կնճիռները: Այս դիմակը կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ալերգիկ չեն մեղրի նկատմաբ:


Բաղադրությունը շատ պարզ է՝


o 1 ճ/ գ սրճաղացով աղացած  կանաչ թեյ, կամ կանաչ թեյի փոշի:
o ½ ճ/գ  կակոյի փոշի:
o 1 թ/գ  թույլ մեղր
o Եռացրած տաք ջուր (80°С)


Խառնեք կանաչ թեյը(կարող եք կիրառել արդեն մեկ անգամ օգտագործած կանաչ թեյի  բարձիկի պարունակությունը) կակաոյի փոշու հետ ու վրան ավելացրեք տաք ջուր, որպեսզի ստացվի  պնդավուն խյուս:


Թողեք այդ խյուսը սառչի այնքան, որ մաշկի համար հաճելի ջերմաստիճանի  լինի ու դիմակի մեջ ավելացրեք մեղր, եթե շատ խիտ է ստացվում զանգվածը, ապա կարող եք ավելացնել ջուր կամ բուսայուղ:


Դիմակաի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ նախընտրած եթերայուղից, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին Е-ի լուծույթ և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դուր են գալիս ձեր մաշկին ու լավ համատղվում են շոկոլադի ու կանաչ թեյի հետ:


Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի միատար զանգված և դիմակը քսեք մաքուր ու մի փոքր խոնավ մաշկին:


20 րոպե հետո դիմակը մաքրեք  սառը ջրով ու դեմքի վրա քսեք թեթև սնուցող քսուք:
Օգտագործեք նման դիմակ 6-ից 8 շաբաթ, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ(բաղադրությունը կարող եք փոխել), որից հետո, ստացված արդյունքի պահպանման համար,  շաբաթական 1-2 անգամ, կամ փոխարինեք այն հակատարիքային ազդեցությամբ մեկ այլ դիմակով:


Եղեք գեղեցիկ ու երիտասարդ

Просмотров: 1322 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->