Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Ноябрь » 7 » Որո՞նք են ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունները
loading...
2:44 PM
Որո՞նք են ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունները

Օրգանիզմի ամենահազվադեպ հանդիպող հիվանդությունները մեկը մյուսից գարշելի են և վտանգավոր: Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել այդ հիվանդություններից ամենաանտանելիները:

 

Ատամի քաղցկեղ
 

Տեսականորեն մարդը կարող է տառապել մարմնի այն մասի քաղցկեղով, որը կազմված է կենդանի հյուսվածքից, արյան կարմիր կամ սպիտակ բջիջներից և ուղեղի նեյրոններից: Այնպես որ ատամի քաղցկեղ նույնպես կարող է առաջանալ, քանի որ այդտեղ ևս արյունահոսություն է իրականանում: Սկզբնական շրջանում ատամի ուռուցք է ի հայտ գալիս, և չկանխելու դեպքում այն կարող է այնքան մեծանալ, որ զբաղեցնի ողջ բերանային հատվածը: Հիվանդության «տեսքը» սարսափելի է՝ ամբողջովին ուռած դեմք և ծնոտ:

 

Հեմորագիկ տենդ
 

Այս հիվանդության ախտանիշները շատ նման են էբոլայի ախտանիշներին: Տենդը ներքին օրգաններին ստիպում է քայքայվել մի քանի անգամ ավելի արագ, քան իմունային համակարգը կարողանում է պայքարել: Հիվանդությունը տարածվում է տիզի խայթոցից և սկզբնական շրջանում գրիպի տեսք է ունենում: Սակայն այնուհետև ազդում է ներքին օրգանների վրա, և կոկորդում խոցեր են առաջանում: Հավանականություն կա, որ հիվանդության ընթացքում օրգանիզմը կարող է հեղեղվել սեփական արյունով: Վարակվելուց 2 շաբաթ հետո մահանալու հավանականությունը 30% է կազմում:

 

Կուշինգի սինդրոմ
 

Այս սինդրոմի ամենատարածված ձևը այնքան էլ սարսափելի չէ: Հիվանդության ժամանակ տեղի է ունենում մակերիկամների սուր բորբոքում, որն էլ ուղեկցվում է ադրենալինի արտադրման արգելափակմամբ: Կուշինգի սինդրոմով տառապող մարդը վախ ընդհանրապես չի զգում: Ադրենալինը, ինչպես և էնդորֆինը, բնական անզգայացնող միջոցներ են, որոնք արտադրում է մեր օրգանիզմը: Դրանց շնորհիվ կարողանում ենք անտեսել, օրինակ, արթրիտի թեթև դրսևորումները: Սակայն հիվանդությամբ տառապող մարդիկ անդադար ցավ են զգում:

blognews.am

Просмотров: 354 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->