Հարթաթաթության ախտանշանները, բուժման եղանակներն ու դրանց արդյունավետությունը - 8 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2016 » Ноябрь » 8 » Հարթաթաթության ախտանշանները, բուժման եղանակներն ու դրանց արդյունավետությունը
loading...
3:53 PM
Հարթաթաթության ախտանշանները, բուժման եղանակներն ու դրանց արդյունավետությունը


 

 

Հայտնի է, որ մեր նախնիները շարժվելիս հենվում էին բոլոր չորս վերջույթների վրա, սակայն էվոլյուցիայի ընթացքում մարդը սկսել է ուղիղ քայլել՝ հենվելով միայն ոտնաթաթերի վրա: Ոտնաթաթը ոչ միայն կմախքի հենակետն է, այլ նաև կատարում է որոշ կարևոր գործառույթներ: Այն համարվում է շարժումների հարվածամեղմիչը (ամորտիզատոր): Սա է պատճառը, որ բարձրակրունկ կոշիկ հագնելիս այս գործառույթի չի իրականացվում և հաճախ յուրաքանչյուր քայլն ուղեկցվում է ողնաշարի ցավով:

 

Ոտնաթաթի կառուցվածքն ու գործառույթները

 

Ոտնաթաթն ապահովում է հավասարակշռությունն ու բաշխում ծանրաբեռնվածությունը քայլելիս: Բացի այդ, այն նաև պատասխանատու է մարմնի շարժումների համար:

 

Ոտնաթաթի ամենակարևոր հատվածը դրա կամարն է: Կամարի վիճակից է կախված քայլվածն ու կեցվածքը, ինչպես նաև ցավի ու անհարմարավետության զգացումի առաջացումը:

 

Կամարի սխալ կառուցվածքը կամ դրա վնասվածքը կարող է հանգեցնել ողջ հենաշարժիչ համակարգի խանգարման: Այդ դեպքում կտուժեն հոդերը, ողնաշարն ու մկանային համակարգը:

 

Ոտնաթաթի կամարը սխալ է գործում, եթե մարդն ունի հարթաթաթություն:

 

Ի՞նչ է հարթաթաթությունը և որո՞նք են դրա ախտանշանները

 

Հարթաթաթությունը ոտնաթաթի կամարի կորության նվազումն է: Հարթաթաթությունը կարող է լինել երկայնական, լայնակի և համակցված:

 

Դրա առաջացման պատճառները տարբեր են, սակայն հիմնական պատճառը ոտնաթաթի սխալ ծանրաբեռնվածությունն է (չափազանց շատ ծանրաբեռնվածությունը կամ հակառակը՝ քիչ): Սա կոչվում է ստատիկ հարթաթաթություն: Հարթաթաթության մյուս տեսակները զարգանում են ոտնաթաթի վնասվածքի հետևանքով և լինում են լուծանքային, վնասվածքային կամ ռախիտային (բնածին):

 

Հարթաթաթությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Առաջացման գործոն կարող են հանդիսանալ ավելորդ քաշը, որը մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում, ամեն օր երկար կանգնած լինելը, անհարմար կամ բարձրակրունկ կոշիկները:

 

Այս գործոնների ու պատճառների առկայության դեպքում փոխվում է ոտնաթաթի կամարի ձևը: Սա նշանակում է, որ թուլանում է ոտնաթաթի կապանամկանային ապարատը: Այս դեպքում երկար քայլելիս կամ կանգնելիս ոտնաթաթերը սկսում են ցավել:

 

Հարթաթաթության զարգացման դեպքում քայլերի իմպուլսը, որը չի «մարվում» ոտնաթաթի կամարի շնորհիվ, տարածվում է հոդերով ու կմախքով վեր և այդ կերպ հենաշարժիչ համակարգը շատ ավելի մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվում:

 

Այս դեպքում հարվածամեղմիչ գործառույթը սկսում է կատարել ողնաշարը, որը շատ շուտով սկսում է ցավել և առաջանում են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև ճողվածքներ:

 

Հարթաթաթության ախտանշաններն են.

 

·         Կոշիկ ընտրելու խնդիրները, քանի որ ոտնաթաթի լայնությունը թույլ չի տալիս կրել սովորական չափսի կոշիկ:

 

·         Ակտիվ օր անցկացնելուց հետո ոտնաթաթերի, ոտքերի ու ազդրերի մկանների ցավերն ու ծանրությունը, որոնք անցնում են քնից հետո:

 

·         Ոտքերի մկանների լարվածությունն ու ոտնաթաթերի այտուցվածությունը:

 

·         Բութ մատի հիմքում կոշտացած մաշկը, որը քայլելից անհարմարարության զգացում է առաջացնում:

 

·         Քայլվածքի փոփոխությունը. ի հայտ է գալիս ծուռթաթություն, փոխվում է քայլվածքի ռիթմն ու արագությունը:

 

·         Կոշիկը կամ գուլպաները կրելիս սկզբում մաշվում է ներքին հատվածն ու կրունկի հատվածը:

 

·         Երկայնական հարթաթաթություն դեպքում ոտնաթաթի միջնամասում սեղմելիս նկատվում ցավ, կրունկը կոշտանում է, իսկ ոտնաթաթի ետնամասը այտուցվում է:

 

·         Լայնակի հարթաթաթության դեպքում կոշիկը ոտնաթաթի հատվածում լայնանում է, առաջանում են կոշտուկներ փափուկ հատվածներում, իսկ ոտնաթաթը լայնանում է:

 

Անուշադրության մատնելու դեպքում այս ախտանշաններից բացի, ոտնաթաթի վրա կարող է առաջանալ ցավոտ ոսկրային գոյացություն բութ մատի մոտ: Ոտքերը, երկար քայլելու դեպքում, կսկսեն շուտ հոգնել, քայլվածքն ու կեցվածքը կփչանան:

 

Ի՞նչ տեսք ունի հարթաթաթությունը. բուժման եղանակներն ու դրանց արդյունավետությունը

 

Հարթաթաթությունը ախտորոշելու համար գոյություն ունի շատ պարզ ու հասանելի միջոց: Անհրաժեշտ է ոտնաթաթի տակ քսել բուսայուղ, կանգնել թղթի վրա և զննել ոտքի հետքը:

 

 

Անհրաժեշտ է մատներից մինչ կրունկը անցկացնել ուղիղ գիծ, որը կլինի զուգահեռ ոտնաթաթի «բացվածքին» և դրան ուղղահայաց մեկ այլ գիծ՝ «բացվածքի» ամենախորը հատվածից մինչը ոտնաթաթի արտաքին եզրը: Եթե ոտնաթաթի նեղ հատվածը զբաղեցնում է առաջինին ուղղահայաց անցկացրած գծի մեծ մասը, ապա մարդը հարթաթաթ է:

 

Հարթաթաթության կասկածների, դրա ախտանշանների ու առաջացմանը նպաստող հանգամանքների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել օրթոպեդի հետ և սկսել բուժումը: Նման խնդրից առանց համապատասխան բուժման ու մարզանքների հնարավոր չի ազատվել և եթե սկզբում ախտանշաններն այդքան էլ ակնհայտ չեն, ապա տարիքի ընթացքում վիճակն էլ ավելի կվատանա:

 

Հիվանդության խորացումը թույլ չտալու համար անհրաժեշտ է կրել սուպինատորներ և ուղղիչ նեքնակներ, որոնք պետք է նշանակի օրթոպեդը՝ ելնելով հիվանդի առանձնահատկություններից:

 

Սուպինատորները մարզում են ոտնաթաթի կապանամկանային ապարատը՝ դարձնելով այն ավելի առաձիգ և բարձրացնելով դրա հարվածամեղմիչ հատկությունները:

 

Շատ կարևոր է ու արդյունավետ հարթաթաթությունը ժամանակին բուժելը: Միայն այս կերպ մարդը կարող է ազատվել ցավից ու տհաճ զգացողություններից և կանխել հենաշարժիչ համակարգի խնդիրները:

 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Просмотров: 292 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ