Ինչ կարող է ասել մարդու քրտինքի հոտը նրա առողջական վիճակի մասին - 8 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2016 » Ноябрь » 8 » Ինչ կարող է ասել մարդու քրտինքի հոտը նրա առողջական վիճակի մասին
loading...
3:54 PM
Ինչ կարող է ասել մարդու քրտինքի հոտը նրա առողջական վիճակի մասին


Թևատակերի հատվածում, պտուկների, պորտի և սեռական օրգանների շուրջը գտնվում են հատուկ քրտնագեղձեր, որոնք անվանվում են «հոտի գեղձեր»: Հենց այդ գեղձերն են ապահովում մարդու հոտը, որն ուժեղանում է ենթագիտակցորեն:

 

Վատ տրամադրության դեպքում այդ հոտը տհաճ է (կենդանական պաշտպանական բնազդ է), իսկ բարձր տրամադրության դեպքում՝ հաճելի:

 

Հարկ է նշել նաև, որ թարմ քրտինքի հոտը կարևոր դեր է խաղում նաև սիրո հարցում: Մաքուր թևատակերի հոտը ուժեղ գրգռիչ միջոց է զուգընկերոջ համար: Սա վերաբերում է առողջ, երիտասար տղամարդկանց ու կանանց: Յուրահատուկ «սիրո հոտի» միջոցով մարդիկ ենթագիտակցորեն ընտրում են հաkառակ սեռի ներկայացուցիչներին, որոնք առողջ են, ունեն ամուր իմունային համակարգ, որոնք չունեն հորմոնալ խանգարումներ և պատրաստ են կրել նոր սերնդին կյանք տալու և դաստիարակելու պատասխանատվությունը:

 

Այդ գեղձերի արտազատած գեղձազատուկը խառնվում է քրտինքին և հենց սա է պատճառը, որը շատերն ասում են, որ իրենց դուր է գալիս «իրենց տղամարդու» կամ «իրենց կնոջ» քրտինքի հոտը:

 

Քրտնարտադրությունը կարգավորում է նյութափոխանակությունը, պահպանում է ջրի և աղի հավասարակշռությունը, դուրս է բերում օրգանիզմից վտանգավոր տոքսիկ նյութերը, մասնակցում է ջերմակարգավորմանը: Ծանր մկանային աշխատանքի ժամանակ կամ շոգ եղանակին քրտինքը միակ միջոցն է, որ պաշտպանում է օրգանիզմը գերտաքացումից:

 

Մարդու մարմնի վրա կան հսկայական քանակությամբ քրտնագեղձեր (մինչև 3 մլն.), որոնց շնորհիվ մարդիկ շների նման լեզուն դուրս հանած չեն շնչում և կատուների նման մարմինը չեն խոնավացնում թքի միջոցով:

 

Մարդու հոտի ձևավորման գործընթացում, բացի հոտի գեղձերից, կարևոր դեր են խաղում նաև մաշկն ու մարդու արտազատական համակարգի օրգանները: Այս գործընընթցքում հիմնական գործոններն իրականացնում են քրտնագեղձերն ու ճարպագեղձերը:

 

Կախված մարդու տարիքից ու առողջական վիճակից՝ նրա քրտնագեղձերը բացի յուրահատուկ հոտավետ միացություններից արտազատում են միջինում 98% ջուր, 1% այդ ջրում լուծված կերակրի աղ և 1% նյութափոխանակության արդյունքում կուտակված նյութեր, տոքսիններ ու շլակներ: Ընդ որում՝ այս ցուցանիշները կարող են կախված մարդու տարիքից ու առողջական վիճակից, ուստի տարեց ու հիվանդ մարդկանց կարելի է տարբերել նաև նրանց հոտով:

 

Ճարպագեղձերը շաբաթվա ընթացքում արտազատում են 100-300 գրամ մաշկային ճարպ, որի բաղադրության մեջ կա խոլեստերին, սպիտակուցներ, ճարպաթթուներ, աղեր, ինչպես նաև տոքսիններ ու շլակներ: Այս արտազատուկները հիանալի սննդարար միջավայր են միջատների համար: Սա է պատճառը, որ օրգանիզմի աղտոտվածության ու սխալ հիգիենայի պատճառով մարդկանց մարմնից միշտ տհաճ հոտ է գալիս:

 

Փորձելով ազատվել այդ տհաճ հոտից՝ մարդիկ օրական մի քանի անգամ կարող են ցնցուղ ընդունել և փորձել տարբեր հոտազերծիչ միջոցներ, սակայն այդ պրոցեդուրաներից ընդամենը մի քանի ժամ անց այդ հոտը կրկին զգացվում է, ուստի մարդիկ սկսում են օգտագործել հակաքրտինքային միջոցներ, որոնք 24, 48 կամ նույնիսկ 72 ժամով արգելակում են քրտնարտադրությունը:

 

Սա նշանակում է, որ օրգանիզմը ցանկանում է քրտինքի միջոցով ազատվել ավելորդ ու վնասակար նյութերից, սակայն «խելացի» մարդը 24-72 ժամով խցանել է քրտնագեղձերը:

 

Այս դեպքում օրգանիզմը ստիպված է լինում պահել այս անպետք կեղտը ներսում՝ որևէ կենսկան նշանակություն չունեցող օրգանի հյուսվածքներում: Օրինակ թևատակերից դուրս չեկող կեղտը կարող է կուտակվել կանանց կրծքերում:

 

«Կենսական նշանակություն չունեցող» այդ օրգանների և հյուսվածքների շարքին կդասվեն նաև հոդերը, որոնցում կկուտակվեն աղերը, և կանանց վերարտադրողական համակարգը, որտեղ առաջացած նորագոյացությունները կարող են վերածվել չարորակ ուռուցքների: Հենց այս օրգաններն են առաջինը տուժում առողջական խնդիրների ի հայտ գալուն պետ:

 

Մարմնի, քրտիքի, ինչպես նաև մեզի հոտը համապատասխանում են օրգանիզմի հեղուկների (արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ և այլն) վիճակին, որոնք էլ իրենց հերթին կախված են աղիների վիճակից, դրա մաքրությունից, և աղիներից արյուն ու ավիշ ներթափանցող նյութերից:

 

Օրգանիզմի հյուսվածքների աղտոտվածությունից, աղիների մաքրությունից, տոքսինները «վնասազերծելու» և օրգանիզմից դուրս բերելու երիկամների և լյարդի ունակությունից է կախված քրտնարտադրության ինտենսիվությունն ու քրտինքի հոտը:

 

Չափազանց առատ քրտնարտադրությունից ու քրտինքի սուր հոտից ազատվելու համար հարկավոր է իրականացնել ամբողջ օրգանիզմի դետոքսիկացիա, այդ թվում նաև հակամակաբույծային պրոցեդուրաներ:

 

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Просмотров: 808 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ