Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2016 » Ноябрь » 11 » Յոդով երիտասարդացնող քսուք, որը կդարձնի մաշկն ավելի նուրբ ու առաձգական
loading...
5:26 PM
Յոդով երիտասարդացնող քսուք, որը կդարձնի մաշկն ավելի նուրբ ու առաձգական


 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի երիտասարդացնող քսուքի բաղադրատոմս, որը փափկեցնում է մաշկը, դարձնում ավելի առաձգական ու նուրբ, ազատում է մաշկի թեփոտությունից: Բացի այդ, այն նաև սպիտակեցնում է մաշկը, ինչի շնորհիվ պեպեններն ու մուգ հետքերը դառնում են ավելի քիչ նկատելի: Քսուքի բաղադրատոմսը տպագրվել է «Առողջ ապրելակերպ» («ЗОЖ») թերթում:

 

Բաղադրությունը.

 

·        1 ճաշի գդալ մեղր,

 

·        1 թեյի գդալ վազելին,

 

·        1-2 կաթիլ յոդ,

 

·        1 ճ.գ. գերչակի յուղ (վաճառվում է դեղատներում),

 

·        ոչ շատ մեծ ապակյա տարրա:

 

Պատրաստման եղանակը.

 

Տարրայի մեջ լցնել 1-2 կաթիլ (ոչ ավել) յոդ, ավելացնել մեղրը, գերչակի յուղն ու վազելինը և լավ խառնել:

 

Քսուքը կարելի է պահել ինչպես սառնարանում, այնպես էլ սենյակային ջերմաստիճանում, սակայն ոչ ավել քան մեկ ամիս:

 

Քսուքը հարկավոր է քսել մաքրուր մաշկին, իսկ օգտագործելուց առաջ խառնել: Քսուքը դեմքին քսելուց հետո հարկավոր է սպասել որոշ ժամանակ (15 րոպեից մինչև 2 ժամ, եթե կա բավական ժամանակ), այնուհետև մաքրել այն:

 

Այս քսուքն անչափ արդյունավետ է, սակայն այն չի կարելի օգտագործել բաղադրիչներից որևէ մեկից ալերգիա ունենալու դեպքում, ուստի հարկավոր է վստահ լինել, որ խնդիրներ ու կողմնակի բարդություններ չեն առաջանա:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 8541 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ