«6 շիլա». հիանալի դիետա մեկ շաբաթում 6 կգ ավելորդ քաշից ազատվելու համար - 11 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Ноябрь » 11 » «6 շիլա». հիանալի դիետա մեկ շաբաթում 6 կգ ավելորդ քաշից ազատվելու համար
loading...
5:59 PM
«6 շիլա». հիանալի դիետա մեկ շաբաթում 6 կգ ավելորդ քաշից ազատվելու համար


 

 

Նիհարելու տարատեսակ մեթոդներից դժվար է գտնել այնպիսին, որն իսկապես կհամապատասխանի օրգանիզմին և կլինի արդյունավետ: «6 շիլա» դիետան արժանացել է մասնագետների հավանությանը և դասվում է այն դիետաների շարքին, որոնց օգուտն ակնհայտ է:

 

Դիետան նախատեսված է 7 օրվա համար, իսկ ցածր կալորիականությամբ ճաշացանկն ապահովում է արագ արդյունք: Այն շատ հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել 5-6 կգ ավելորդ քաշից, քանի որ շատ ժամանակ ու մեծ ծախսեր չի պահանջում:

 

Շիլաներն առհասարակ շատ օգտակար են օրգանիզմի համար: Դրանք հարուստ են մանրաթելերով, վիտամիններով ու արժեքավոր միկրոտարրերով, ինչպես նաև ածխաջրերով ու սպիտակուցներով, ինչի շնորհիվ համարվում են հիանալի դիետիկ սնունդ: Հացահատիկի բոլոր տեսակներն ունենում են իրենց յուրահատուկ ազդեցությունը:

 

Այս դիետայի ընթացքում հարկավոր է 6 օր շարունակ ամեն օր ուտել մի տեսակի շիլա՝ խստորեն հետևելով հերթականությանը, իսկ 7-րդ օրը պատրաստել բոլոր շիլաների խառնուրդը:

 

«6 շիլա» դիետայի ճաշացանկը

 

·         Երկուշաբթի՝ ցորենի շիլա,

 

·         Երեքշաբթի՝ կորեկի շիլա,

 

·         Չորեքշաբթի՝ վարսակի շիլա,

 

·         Հինգշաբթի՝ բրնձի շիլա,

 

·         Ուրբաթ՝ գարու շիլա,

 

·         Շաբաթ՝ գարեձավարի շիլա,

 

·         Կիրակի՝ վերոնշյալ հացահատիկների խառնուրդով պատրաստված շիլա:

 

Դիետան հարկավոր է սկսել երկուշաբթի օրվանից, ինչի համար անհրաժեշտ է կիրակի երեկոյան պատրաստել առաջին շիլան (ցորենի): Հարկավոր է հացահատիկին ավելացնել ջուր՝ 1:3 հարաբերակցությամբ, եփել 5 րոպե, փաթաթել տաք կտորով և թողնել թրմվի: Առավոտյան սոված փորին խմել մի բաժակ կիտրոնով գոլ ջուր և 20 րոպե անց նախաճաշել:

 

Շիլային չի կարելի ավելացնել աղ, շաքարավազ կամ կարագ: Սնվել հարկավոր է յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ: Դիետայի ընթացքում կարելի է օգտագործել թարմ բանջարեղեն (վարունգ, լոլիկ, բուլղարական պղպեղ), մրգեր (խնձոր, ցիտրուսային մրգեր) և մի փոքր կեֆիր:

 

Ձուկը, միսը, ձուն, կաթը, ալկոհոլը, քաղցրավենիքն ու հացաբուլկեղենը հարկավոր է բացառել: Կարելի է խմել առանց շաքարավազի թեյ: Բացի այդ, անհրաժեշտ է նաև օգտագործել բավարար քանակությամբ ջուր: Սակայն հարկ է նշել, որ մարսողական համակարգի որևէ քրոնիկ հիվանդության դեպքում հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ և միայն նրա թույլտվությամբ հետևել այս դիետային:

 

Այս մեկ շաբաթում աղիների աշխատանքը կկարգավորվի, օրգանիզմը բնական ճանապարհով կմաքրվի, կհարստանա վիտամիններով ու միկրոտարրերով, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կազմվածքի, այլև մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 5433 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.5/2
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->