Կոմպրեսներ՝ ոտքերի ցավը մեղմացնելու համար - 11 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-16
Главная » 2016 » Ноябрь » 11 » Կոմպրեսներ՝ ոտքերի ցավը մեղմացնելու համար
loading...
6:19 PM
Կոմպրեսներ՝ ոտքերի ցավը մեղմացնելու համար

Ծանր աշխատանքային օրվանից հետո ոտքերի հոդերի ցավերը հիմնականում պայմանավորված են լինում բարձրակրունկ ու անհարմար կոշիկներ կրելով: Սակայն կարող են լինել և այլ պատճառներ, ինչպես օրինակ արթրիտը կամ ավելորդ քաշը, որի դեպքում ողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է ոտնաթաթերի վրա: Այս տհաճ խնդրից, սակայն, կարելի է ազատվել ժողովրդական բաղադրատոմսերի օգնությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:

 

Կարտոֆիլով կոմպրես

 

2 միջին չափի կարտոֆիլը լավ լվանալ և առանց կեղևազրկելու մանրացնել խոշոր քերիչոց: Ստացված զանգվածը հավասարաչափ բաշխել երկու կտոր մառլյայի վրա և դնել դրանք ցավոտ հատվածներին կոմպրեսների տեսքով: Կոմպրեսների վրայից փաթաթել պոլիէթիլենային թաղանթ, այնուհետև հագնել բամբակյա գուլպա: Կեմպրեսը թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ ոտքերը: Կրկնել այս պրոցեդուրան 7 օր: Արդեն երկրորդ օրը կնկատվի զգալի դրական փոփոխություն, իսկ մեկ շաբաթ անց ցավն ամբողջությամբ կանցնի:

 

Աղով ու մեղրով կոմպրես

 

Աղի և մեղրի խառնուրդը նույնպես շատ արդյունավետ է, սակայն այն կարելի է օգտագործել առավելագույնը 10 օր, այնուհետև անել երկու շաբաթ տևողությամբ դադար:

 

Անհրաժեշտ է 1:1 հարաբերակցությամբ խառնել աղն ու մեղր, քսել խառնուրդը ցավոտ հատվածներին, վրայից ծածկել մառլյայով և փաթաթել պոլիէքիլենային թաղանթով: Կոմպրեսը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր:

 

Նյութի աղբյուրը` fithacker.ru

Просмотров: 1571 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ