Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-12-16
Главная » 2016 » Ноябрь » 12 » Ախտանշաններ, որոնք կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին
loading...
2:03 PM
Ախտանշաններ, որոնք կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին


Առողջ ապրելակերպ վարելու համար առաջին հերթին հարկավոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի ներսում: Մարդու առողջական վիճակի ամենակարևոր ցուցանիշներից մեկը արյան մեջ շաքարի մակարդակն է: Ցավոք, կան շատերը, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, ուստի չեն գիտակցում, թե որքան վտանգավոր կարող է լինել շաքարի մակարդակին չհետևելը:

 

Արյան մեջ պարունակվող գլյուկոզան մարդու օրգանիզմի համար շատ կարևոր սննդարար նյութ է և շաքարի բարձր պարունակությամբ սնունդ օգտագործելիս՝ մարդիկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Սակայն սա կարող է հանգեցնել շատ ծանր հիվանդությունների առաջացմանը: Բարեբախտաբար, կա մի քանի ախտանշան, որոնք թույլ են տալիս ժամանակին կանխել հիվանդության զարգացումը:

 

Ներկայում խանոթներում վաճառվում է մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերք, որոնք օգտագործելով՝ մարդիկ կտրուկ բարձրացնում են արյան  մեջ շաքարի մակարդակը, ինչի հետևանքով կարող է առաջանալ 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

 

Հնարավոր է՝ շաքարի բարձր մակարդակը ծանր հիվանդությունների պատճառ չդառնա, սակայն կարող է զգալիորեն վատացնել առողջական վիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին վկայող հիմնական ախտանշանները, որոնք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանձնել անհրաժեշտ անալիզներն ու անցնել բուժզննում: Դրանք են.

 

·        հաճախամիզությունը,

 

·        բերանի չորությունը,

 

·        մշուշոտ տեսողությունը,

 

·        ուշադրության կենտրոնացման խնդիրները,

 

·        դանդաղ ապաքինումը,

 

·        չոր ու քոր եկող մաշկը,

 

·        քաղցի մշտական զգացողությունը,

 

·        իմպոտենցիան,

 

·        աղեստամոքսային համակարգի խնդիրները,

 

·        մշտական հոգնածության զգացողությունը,

 

·        նյարդայինությունը,

 

·        պարբերաբար վարակվելը,

 

·        քաշի կտրուկ ավելացումը,

 

·        ծարավի զգացողությունը:

 

Հարկ է հիշել, որ շաքարի մակարդակն անհրաժեշտ է վերահսկել ամեն դեպքում ՝ անկախ ախտանշաններից, սակայն ախտանշանների առկայության դեպքում բուժումը ոչ մի դեպքում պետք չէ հետաձգել:

 

Նյութի աղբյուրը՝ tutkryto.su

Просмотров: 1964 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar