Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2016 » Ноябрь » 12 » Միրգ, որը նպաստում է քաշի արագ նվազմանը. խուրմայի 4 ամենաօգտակար հատկությունները
loading...
3:17 PM
Միրգ, որը նպաստում է քաշի արագ նվազմանը. խուրմայի 4 ամենաօգտակար հատկությունները


 

 

Խուրման անչափ համեղ միրգ է, սակայն բացի պարզապես համեղ լինելուց, նաև շատ օգտակար է և մեծ նշանակություն ունի օրգանիզմի համար:

Խուրմայի օգտակարությունը


1.    Նպաստում է քաշի արագ նվազմանը

Դիետոլոգների հավաստմամբ՝ խուրման շատ արդյունավետ միջոց է՝ քաշը նվազեցնելու համար: Չնայած, որ խուրման բավական քաղցրահամ միրգ է, այն ունի շատ ցածր կալորիականությունը:

Ներկայում խուրմայով դիետաները շատ տարածված են, քանի որ այն կարճ ժամանակում հագեցնում է օրգանիզմը: Սակայն նման դիետայի դեպքում հարկավոր է ճիշտ սնվել և վարել առողջ ապրելակերպ:
 

2.    Բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը

Մարսողության խանգարման ու ստամոքսի տարբեր հիվանդությունների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս խուրմա օգտագործել: Այս մրգի եփուկը բուժում է նույնիսկ քրոնիկ փորլուծությունը:

Ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է 6 հասած խուրմային ավելացնել 3 բաժակ եռման ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև քամել և ընդունել յուրաքանչյուր 4 ժամը մեկ՝ 500 գրամ:

3.    Ամրապնդում է սրտանոթային համակարգը

Խուրման պարունակում է մեծ քանակությամբ կալիում, գլյուկոզա և ֆրուկտոզա, ինչը դրական ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս խուրմա օգտագործել արյան գերճնշումով տառապողներին:

4.    Դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա

Խուրման տոնուս է հաղորդում և շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք տառապում են քնի խանգարումներով: Այս միրգը բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի լավ է դիմադրում տարատեսակ սթրեսներին ու վարակներին:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

 

Просмотров: 2953 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.8/4
loading...
Всего комментариев: 0
avatar