Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2016 » Ноябрь » 13 » Սրտային հիվանդությունների 6 նախանշան, որոնք հաճախ անտեսվում են
loading...
2:12 PM
Սրտային հիվանդությունների 6 նախանշան, որոնք հաճախ անտեսվում են


 

 

Երբ սրտի աշխատանքը սկսում է խախտվել, հիվանդության նախանշանները սկսում են արտացոլվել ամբողջ օրգանիզմի վրա: Տեխասի առողջության գիտական կենտրոնի բժիշկները բացահայտել են 6 այդպիսի հանկարծակի «ազդանշաններ» որոնք հարկավոր չէ անտեսել:

 

Սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են ամբողջ աշխարհում մահացության  հիմնական պատճառները: Սակայն եթե նրանց նախանշանները նկատել ավելի վաղ, ապա հնարավոր կլինի խուսափել այդ դժբախտությունից: Սրտի հիվանդությունները ունեն տարատեսակ նախանշաններ, որոնցից շատերը մարդկանց հայտնի են (հևոց, առիթմիա, կրծքավանդակում ցավեր, հազի նոպաներ, գլխապտույտ, թուլություն, սառը քրտինք, այտուց), սակայն գոյություն ունեն ազդանշանների նաև այլ կատեգորիաններ, որոնք ևս հարկավոր չէ անտեսել:


Ձեզ ենք ներկայացնում այն 6 նախանշաններ, որոնց վրա մարդիկ հաճախակի ուշադրություն չեն դարձնում` համարելով դրանք առողջության հետ կապված թեթև խնդիրներ:

 

1. Սեռական դիսֆունկցիա


Շատերը կարծում են, որ սեռական դիսֆունկցիան, դա ընդամենը վերարտադրողական օրգանի կամ հոգեբանական խնդիր է: Այնուամենայնիվ այն, հատկապես տղամարդկանց մոտ, համարվում է զարկերակային հիվանդության տարածված նախանշան: Էրեկցիայի պահպանման հետ կապված դժվարությունները կարող են անոթների խցանման հետևանք լինել:


Կանաց մոտ լիբիդոյի նվազեցումը հիմնականում  ազդարարում է հետկլիմակտերիկ շրջանի մասին: Չնայած որ դաշտանդադարը չի առաջացնում սրտանոթային հիվանդություններ, այնուամենայնիվ այս շրջանում սկսում են արագ զարգանալ հիվանդության առաջացման ռիսկի գործոնները: Ըստ մասնագետների, զարկերակային ճնշման ու խոլեստերինի ցուցանիշների փոփոխություններն առաջանում են հենց դաշտանդադարի  ժամանակ:


2. Խռմփոց կամ քնի ապնոէ.


Խռմփոցը կարող է սրտի հիվանդության նախանշան լինել, որի առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի:


Ապնոէ դա քնի ժամանակ այն շրջանն է, որի ընթացքում մարդու մոտ կանգ է առնում շնչառությունը (20-ից 30 վարկյան, իսկ երբեմն կարող է հասնել մինչև 2 կամ 3 րոպեի): Դա կարող է կապված լինել օրգանիզմում մի շարք ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք բարձրացնում են այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են կաթվածն ու սրտամկանային (միոկարդ) ինֆարկտը: Ապնոէաի բուժումը կարող է կանխել մարդու մոտ սրտի հետ կապված խնդիրների առաջացումը:


3.Լնդերի արնահոսությունն ու բորբոքումը


Այստեղ ամենամեծ վտանգը ներկայացնում է պերիօդոնտիտը, որը բավականին լուրջ ինֆեկցիա է  և վնասում է լնդերն ու անգամ կարող է քայքայել ծնոտը: Այն կարող է ամբողջ օրգանիզմում առաջացնել բորբոքում ու կարող է անգամ դառնալ սրտի  աթերոսկլերոտիկ հիվանդության  ու  կաթվածի առաջացման պատճառ: Այդ պատճառով շատ կարևոր է հետևել բերանի խոռոչի հիգենային ու կանոնավոր կերպով հաճախել ատամնաբույժի մոտ:


4. Պարանոցում ու ուսերում մղկտացող ցավ


Սրտի կաթվածի ժամանակ շատերի մոտ առաջանում է այնպիսի տպավորություն, որ նրանց կրծքավանդակի վրա մեծ ծանրություն է դրված կամ ձեռքերի վրա անսեղմվածության զգացում է առաջանում: Սակայն ոչ բոլոր դեպքերում է այն տեղի ունենում դասական նախանշանների ուղեկցությամբ: Շատ դեպքերում այդ նշանների փոխարեն մարդկանց մոտ կարող են առաջանալ պարանոցի ու ուսերի  և անգամ ծնոտի հատվածում տհաճ ցավային զգացողություններ: Շատերի համար այդ անհանգստացնող պատճառներն էլ հենց դառնում են սրտի նոպայի միակ նախանշաններ:


5. Այտուցված ոտքեր


Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով: Այտուցված  ոտքերն ու ոտնաթաթերը կարող են  սրտային  անբավարարության նախանշաններ լինել: Դա հատկապես այդպես է այն դեպքում,  երբ մարդու մոտ սովորական աշխատանքի կատարման կամ քնելու  ժամանակ հանկարծակի հայտնվում է հևոց:


6. Այրոց  կամ  ստամոքսի խանգարում

 

Այրոցն ու ստամոքսի խանգարումն առաջանում է  շատ հաճախ ու շատ հազվադեպ է այն հանդիսանում որևէ լուրջ հիվանդության նախանշան: Սակայն որոշ դեպքերում այրոցն ու որովայնի վերին հատվածում մղկտացող զգացողությունները կարող են  սրտի հիվանդության նախանշաններ լինել:


Այն դեպքում, երբ այրոցը, դիսպեպսիան կամ զկրտոցն առաջանում են սրտխառնոցի, քրտնարտադրության, հևոցի ու գլխապտույտի  հետ միասին, ապա հարկավոր է դիմել բժշկի:

 


Աղբյուրը՝ .med2.ru

Просмотров: 2477 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar