Նյութափոխանակությունն արագացնող 10 մթերք - 13 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Ноябрь » 13 » Նյութափոխանակությունն արագացնող 10 մթերք
loading...
2:15 PM
Նյութափոխանակությունն արագացնող 10 մթերք


 

 

Յուրաքանչյուր օրգանիզմ նյութափոխանակության կազմակերպման իր ժամանակացույցն ունի, սակայն բավարար քնելու, մարզվելու, շատ ջուր խմելու և ճիշտ սնվելու արդյունքում հնարավոր է արագացնել այդ գործընթացը, ինչն էլ կնպաստի լավ տրամադրության ապահովմանն ու ավելորդ քաշից ազատվելուն:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն մթերքները, որոնք արագացնում են նյութափոխանակության գործընթացը:

1.Կծու պղպեղ

Ուսումնասիրությունը պարզել է, որ կծու պղպեղի օգտագործումը 25 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը:

 



2.Ամբողջական ձավարեղեն. վարսակ և շագանակագույն բրինձ

Առողջ սննդակարգում անպայման պետք է ներառել ամբողջական ձավարեղենի տեսակները, որոնք նաև կարգավորում են ինսուլինի մակարդակն օրգանիզմում:

 



3.Բրոկկոլի

Այն կալցիումի մեծ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակության ընթացքը: Այն հարուստ է նաև С, К և А վիտամիններով:

 



4.Կարմիր լոբի

Կարմիր լոբին առաջնային մթերքներից է նյութափոխանակության արագացման համար: Այն սպիտակուցի հզոր աղբյուր է, որը հավասարազոր է մսին:

 

 

5.Սուրճ և կանաչ թեյ

Այս երկու ըմպելիքն օգնում են նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ և արագացնել նյութափոխանակությունը:

 

 

6.Տանձ ու խնձոր

Ավելորդ քաշի դեմ պայքարում այս երկու միրգն իրական դաշնակիցներ են:

 

 

7.Համեմունքներ

Կոճապղպեղը, սև պղպեղը, սխտորը նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու այրում ավելորդ ճարպերը:

 



8.Ցիտրուսային մրգեր

Նարինջը, թուրինջը և կիտրոնը ևս լավ օգնականներ են նյութափոխանակության արագացման և ավելորդ քաշից ձերբազատվելու համար:

 

 

9.Կալցիումով հարուստ մթերքներ

Կարևոր է կալցիումով հարուստ մթերքներ օգտագործել, այս պարագայում անփոխարինելի է կաթնամթերքը:

 

 

10.Օմեգա-3 ճարպաթթուներ

Օմեգա-3 ճարպաթթուներն առկա են ձկան մեջ, ինչպես նաև ընկույզի և կտավատի յուղի:

 

 

Просмотров: 995 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ