Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Ноябрь » 14 » Մետեորիզմի(փորափքանք, որովայնի փքվածություն) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
loading...
2:20 PM
Մետեորիզմի(փորափքանք, որովայնի փքվածություն) առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը


 

 

Մետեորիզմը (փորափքանք) որովայնի փքվածությունն է, որն առաջանում է աղիքներում գազերի կուտակման հետևանքով:

Պատճառներ


Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում մշտապես պարունակվում են այդ օրգանների բնականոն տոնուսն ապահովող ոչ մեծ քանակությամբ գազեր: Գազերի քանակությունը պայմանավորված է սննդի բնույթով, օրվա ժամանակով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ և այլ գործոններով: Գազերը մարսողության համակարգ են ընկնում օդ կուլ տալիս կամ առաջանում են աղիքներում` քիմիական ռեակցիաների և ֆերմենտային գործընթացների հետևանքով: Մետեորիզմը բնորոշ է նաև լրիվ առողջ մարդկանց, որը լինում է առանձին սննդամթերքի (բնական կաթ, լոբազգիներ, կարտոֆիլ, կաղամբ, խաղող, գարեջուր, կվաս, սև հաց) չափից ավելի օգտագործումից: Սակայն մետեորիզմը կարող է լինել նաև տարբեր ախտաբանական վիճակների ախտանշան: Գազերի հեռացման դժվարացումը կարող է առաջանալ աղիքների կծկանքի կամ սեղմման, որովայնամզի կպումների հետևանքով:


Մետեորիզմը ուղեկցում է նաև քրոնիկական ստամոքսաբորբին, ենթաստամոքսային գեղձի բորբոքմանը, լեղապարկի բորբոքմանը և բարակ աղիքների բորբոքմանը: Առատ գազաառաջացմանը նպաստում են աղիքներում նեխման և խմորման գործընթացները` աղիքներում բնականոն մանրէային ֆլորայի փոփոխությունների հետևանքով:
 

Պաթոգենեզ

 


Մետեորիզմը դրսևորվում է որովայնում ճնշման, ծանրության զգացումով, գրգռոցով, կծկանքային ցավերով, որոնք վերանում են գազերը հեռանալուց հետո: Երբեմն ցավերը լինում են շատ ուժեղ և ուղեկցվում են սառը քրտինքով, սրտի շրջանի ցավերով, նույնիսկ ուշագնացությամբ: Հնարավոր են զկռտոց, գխտոց, գլխացավ:

Բուժում


Գործնականորեն առողջ մարդկանց մետեորիզմը հատուկ բուժում չի պահանջում: Սովորաբար խորհուրդ է տրվում սահմանափակել թարմ հացի, քաղցրավենիքի, ոլոռի, լոբու, կաղամբի, կարտոֆիլի, թթու և գազավորված խմիչքների օգտագործումը: սննդում հարկավոր է ներառել սպիտակուցներ պարունակող սննդամթերք (միս, ձուկ կաթնաշոռ, մածուն, ձու և այլն): Եթե գերակշռում են նեխման գործընթացները (գազերը նեխած հոտ ունեն), ապա օրաբաժնում սպիտակուցների քանակը պետք է կրճատել: Բժշկի խորհրդով ընդունում են գազերի հեռացմանը նպաստող դեղանյութեր:

Կանխարգելում

Մետեորիզմի կանխարգելմանը նպաստում են սննդի ճիշտ ռեժիմը, սպորտով զբաղվելը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սիրտանոթային հիվանդություններով տառապողները, քանի որ անոթների չափից ավելի ձգվածությունը կարող է նպաստել սրտի պսակային անոթների կծկանքին:

 

Աղբյուր՝ doctors.am

Просмотров: 761 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->