Գլխացավից ազատվելու 3 պարզ մեթոդ - 14 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Ноябрь » 14 » Գլխացավից ազատվելու 3 պարզ մեթոդ
loading...
8:43 PM
Գլխացավից ազատվելու 3 պարզ մեթոդ


 

 

Գլխացավն անտանելի երևույթ է, և շատերիս համար բարդ է՝ դիմանալ գլխացավին, որի առաջացման պատճառները բազմաթիվ են: Սակայն  Home Healthy Recipes կայքը  խորհուրդ է տալիս ցավազրկող ընդունելու փոխարեն փորձել հետևյալ հնարամիտ եղանակներից մեկը, որոնք կօգնեն ձերբազատվել ցավից մեկ րոպեում:
 

Գրիչ
 

Եթե գլխացավն առաջացել է սթրեսի և լարվածության  պատճառով, փորձեք գրիչը բերանում պահելու մեթոդը:  Երբ լարվածություն եք զգում, ծնոտի մկանները դժվարությամբ են աշխատում և ավտոմատ կերպով լարվածություն են առաջացնում ականջի հատվածում, որն էլ բերում է գլխացավի:

Անհրաժեշտ է գրիչը հորիզոնական դիրքով դնել բերանում և պահել շուրթերով` առանց կծելու այն: Այս կերպ կնպաստեք, որ ծնոտի մկանները լայնանան, և լարվածությունը ականջի հատվածում կանհետանա:

 


Անանուխի յուղ
 

Եթե գլխացավի պատճառը քթի խոռոչի բորբոքումն է, տրորեք դեմքի այդ հատվածը անանուխի յուղով:  Անանուխի յուղը խառնում են ցանկացած սննդային ձեթի հետ՝ մաշկին քսելուց առաջ: Անանուխը կհանգստացնի ցավը, որն առաջացել է խոռոչների բորբոքումից, և կնպաստի դրանց մաքրմանը:


Կետային մերսում (ակուպրեսուրա)
 

Ձեռքի վրա կա մի կետ, որին սեղմելիս գլխացավն անցնում է: Գտեք այն կետը, որտեղ բթամատի ոսկորն ու ցուցամատը միանում են: Ուժեղ սեղմեք և դանդաղորեն շրձաջանաձև մերսումներ կատարեք մոտ երեք րոպե:

Просмотров: 1139 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.5/2
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->