Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Ноябрь » 16 » Ինչպես վերադարձնել ատամների ճերմակությունը ակտիվացրած ածուխի օգնությամբ
loading...
8:31 PM
Ինչպես վերադարձնել ատամների ճերմակությունը ակտիվացրած ածուխի օգնությամբ

Ատամները մարդկանց այցեքարտն են, քանի որ առաջին տպավորությունը թողնում է հենց մարդու ժպիտը: Ձյունաճերմակ ժպիտը միշտ դրական ազդեցություն է ունենում, սակայն, ցավոք, երբեմն ոչ միշտ է հաջողվում պահպանել ատամնաշարի ճերմակությունը: Սնունդը, սուրճը, ծխախոտը կամ կոնֆետները սովորաբար վնասում են ատամներին, սակայն կան պարզ և բնական միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել ատամնաշարի ճերմակությունը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամներն ակտիվացրած ածուխի օգնությամբ սպիտակեցնելու եղանակը: Այս մեթոդի համար պարզապես հարկավոր է ատամի խոզանակ (միայն այս պրոցեդուրայի համար) և ակտիվացրած ածուխի մի քանի դեղապատիճ (կամ փշրած դեղահաբեր):

 

Առաջին հերթին հարկավոր է թրջել խոզանակը, բացել դեղապատիճները և դրանցում պարունակվող փոշիացրած ակտիվացրած ածուխը (կամ փշրած հաբերը) զգուշությամբ լցնել ատամի խոզանակի վրա:

 

 

 

Այնուհետև հարկավոր է այդ խոզանակով շրջանաձև շարժումներով մաքրել ատամները՝ չմոռանալով նաև ատամների ետևի հատվածի մասին: Սկզբում զգացողությունները կարող են մի փոքր տհաճ լինել՝ ալրանման ածուխի պատճառով, սակայն դա շուտով կանցնի: Կարելի է նույնիսկ մի փոքր ատամի մածուկ ավելացնել:

 

 

 

Այս պրոցեդուրան տևում է 3-4 րոպե, այնուհետև անհրաժեշտ է ողողել բերանը մաքուր ջրով:

 

Ակտիվացրած ածուխով ատամների ճերմակեցումն իսկապես շատ արդյունավետ միջոց է, որը կիրառվում է արդեն բազում տարիներ: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել շաբաթական 1-2 անգամ:

 

Նյութի աղբյուրը՝ kakhacker.ru

Просмотров: 1032 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ