Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում - 17 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-01-23
Главная » 2016 » Ноябрь » 17 » Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում
loading...
5:21 PM
Ինչպես բուժել հայմորիտը տնային պայմաններում


 

 

Հայմորիտը շատ տարածված հիվանդություն է, որի բուժումը կարող է բավական բարդ լինել: Սակայն, բարեբախտաբար, այս հիվանդության ախտանշանները կարելի է թեթևացնել տնային պայմաններում՝ առանց դեղամիջոցների ու բժշկական միջամտության:

 

Խոնավ օդ

 

Չոր օդը նույնիսկ առողջ մարդկանց մոտ է առաջացնում քթի խոռոչի չորության զգացողություն ու գրգռվածություն, իսկ հայմորիտով տառապողների դեպքում այն էլ ավելի վնասակար է: Հայմորիտի ժամանակ չոր օդի պատճառով քթի լորձաթաղանթը չորանում է՝ էլ ավելի դժվարացնելով շնչառությունը:

 

Օդի խոնավեցնող սարքը, որը կպահպանի սենյակի օդի ճիշտ խոնավությունը, այս խնդրի լավագույն լուծումն է: Նման սարքի բացակայության դեպքում կարելի է պարզապես ջեռուցիչի վրա խոնավ սրբիչ դնել:

 

Աղաջուր

 

Հայմորիտի բուժման ամենահին մեթոդներից մեկն աղաջրով ողողումն է: Աղաջուրը պատրաստելու համար հարկավոր է մեկ բաժակ ջրում լուծել կես թեյի գդալ ծովի աղ: Ավելի լավ արդյունքի համար կարելի է փորձել «շնչել» աղաջուրը և թույլ տալ, որ այն դուրս հոսի բերանի միջոցով:

 

Ինհալյացիաներ ու կոմպրեսներ

 

Հայմորիտի դեպքում նաև շատ օգտակար է տաք գոլորշին (ցանկալի է բուրավետ գոլորշին) «շնչելը»: Գոլորշին խոնավեցնում է շնչառական ուղիները, տաքացնում ճակատը, ազատում սթրեսից և բարելավում արյան շրջանառությունը: Կարելի է խոտաբույսերով ու ջրով լի կաթսան դնել գազօջախին և թողնել, որ այն եռա՝ խոնավեցնելով օդն ու տարածելով խոտաբույսերի հաճելի բույրը: Բացի այդ, ինհալյացիայի փոխարեն կարելի է նաև տաք կոմպրեսներ դնել:

 

Արոմաթերապիա

 

Որոշ եթերայուղեր կարող են վայրկենաբար թեթևացնել շնչառությունը: Լավագույնները խնկունու, էվկալիպտի և անանուխի եթերայուղերն են:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 642 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.7/3
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ