Գիտնականները պարզել են, թե որն է հղիությունից հետո ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու արագ միջոցը - 17 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Ноябрь » 17 » Գիտնականները պարզել են, թե որն է հղիությունից հետո ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու արագ միջոցը
loading...
5:33 PM
Գիտնականները պարզել են, թե որն է հղիությունից հետո ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու արագ միջոցը


 

 

Նյու-Յորքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ռիչարդ Դեյնսի խոսքով՝ հղիությունից հետո կազմվածքը կարգի բերելու համար ոչինչ անել պետք չէ, քանի որ այդ հարցում մայրիկներին օգնում է կրծքով կերակրելը: Կրծքով կերակրելու ընթացքում կինն օրական այրում է առնվազն 500 կալորիա: Սա ևս մի առիթ է՝ գոնե մեկ տարի երեխային կրծքով կերակրելու համար:

 

Բնականաբար շատ կարևոր են նաև առողջ ու ճիշտ սննդակարգը, սպորտով զբաղվելն ու հաճախ զբոսնելը: Այս ամենին հետևելն իրականում այդքան էլ բարդ չի լինի, քանի որ կանայք այդ ընթացքում աշխատում են օգտագործել առավելագույնս առողջ սնունդ և բավական շատ են շարժվում՝ հատկապես, երբ երեխան սովորում է քայլել:

 

Բացի այն, գիտնականներն ընգծում են, որ կրծքով կերակրելն ունի մի շարք այլ առավելություններ էլ: Երեխայի համար այն անփոխարինելի է, քանի որ մայրական կաթով սնվող երեխանները շատ ավելի առողջ են մեծանում և քիչ են տառապում ալերգիաներով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով: Սակայն կրծքով կերակրելը նաև շատ օգտակար է կանանց համար:

 

Կանայք այս կերպ պաշտպանում են իրենց երկրորդ տիպի շաքարային դիաբետից, նվազեցնում հետծննդաբերական արյունահոսության ու քաղցկեղի առաջացման հավանականությունը, ամրապնդում ոսկորները:

 

Հաճախ կանանց մոտ հարց է առաջանում, թե որքան ժամանակ է հարկավոր երեխային կրծքով կերակրել: Մասնագետների հավաստմամբ՝ կրծքով կերակրելու ժամանակահատվածի տևողությունից է կախված երեխայի առողջությունը:

 

Երեխան պետք է մայրական կաթով սնվի առնվազն 6 ամիս և ավել, քանի որ դա հետագայում ազդում է երեխայի մտավոր կարողությունների վրա:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ 6 ամսից ավել մայրական կաթով սնված երեխաները հետագայում ավելի քիչ են ունենում մտավոր խնդիրներ: Բացի այդ, նման երեխաներն ավելի արագ են զարգանում և լավ են սովորում դպրոցում:

 

Հարկ է նաև նշել, որ կրծքով կերակրելը նվազեցնում է մաստոպաթիայի առաջացման հավանականությունը, բարելավում է երեխայի ու մոր միջև եղած հուզական կապը և երջանկացնում է կնոջը:

 

Նյութի աղբյուրը՝  tvoymalysh.com.ua

Просмотров: 953 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm