Գարեջուրը շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում. գիտնականներ - 17 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-02-28
Главная » 2016 » Ноябрь » 17 » Գարեջուրը շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում. գիտնականներ
loading...
5:53 PM
Գարեջուրը շագանակագեղձի քաղցկեղ է առաջացնում. գիտնականներ

Գիտնականները վաղուց են պնդում, որ պարբերաբար գարեջուր օգտագործելը նպաստում է չարորակ ուռուցքների առաջացմանը: Նրանց խոսքով՝ կանայք, որպես կանոն, տառապում են կրծքագեղձի քաղցկեղով, իսկ տղամարդիկ՝ կերակրափողի, կոկորդի և լյարդի քաղցկեղով, հաղորդում է gogetnews.info կայքը:

 

Սակայն վերջերս արված հետազոտություններն ու վերլուծությունները ցույց են տվել, որ գարեջրի հանդեպ սերը կարող է նպաստել շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը:

 

Գիտնականները նաև նշել են, թե ովքեր են գտնվում ռիսկային խմբում: Պարզվում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի  քան 20%-ով բարձրացնելու համար բավական է օրական կես լիտր գարեջուր խմել:

 

Ավստրալացի գիտնականների պնդմամբ՝ օրական մեկ բաժակ գարեջուրն արդեն բարձրացնում է օնկոլոգիական հիվանդության առաջացման հավանականությունը 23%-ով: Գիտնականները վստահ են, որ տղամարդիկ վտանգում են իրենց առողջությունը՝ նույնիսկ շաբաթական 0,3 լիտր գարեջուր խմելով:

 

Հաշվի առնելով հետազոտությունների արդյունքները՝ գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել ալկոհոլից բոլոր այն տղամարդկանց, որոնք կարծում են, որ իրենք չափավոր քանակությամբ են ալկոհոլ օգտագործում:

 

Ավելի վաղ գիտնականները հայտարարել են, որ 2012 թվականին ալկոհոլը դարձել է մոտ 500 հազար մարդու մահվան պատճառ: Ընդ որում՝ նրանք բոլորը մահացել են օնկոլոգիական հիվանդությունների հետևանքով:

Просмотров: 315 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ