Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2016 » Ноябрь » 17 » 21-րդ դարի չարիքներից մեկը. խրոնիկական հոգնածության համախտանիշ
loading...
5:59 PM
21-րդ դարի չարիքներից մեկը. խրոնիկական հոգնածության համախտանիշ

"Խրոնիկական հոգնածության համախտանիշ" եզրը բժշկության մեջ համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, բայց ներկայումս այն գլոբալ երևույթ է դարձել: Դա կապված է մարդկանց լարված կենսակերպի, էմոցիոնալ ծանրաբեռնվածությունների, ինչպես նաև օրեցօր վատացող շրջակա միջավայրի հետ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի շատ են ենթարկվում այս հիվանդությանը, քան տղամարդիկ:

Այն չպետք է շփոթել սովորական հոգնածության հետ: Խրոնիկական հոգնածությունը առանց պատճառի, վառ արտահայտված, օրգանիզմը քայքայող հոգնածություն է, որը չի անցնում նույնիսկ լավ հանգստից հետո և թույլ չի տալիս մարդուն ապրել նորմալ ռիթմով: Շատ կարևոր է ժամանակին ախտորոշել հիվանդությունը և սկսել բուժվել:

Ներկայացնում ենք դիմադրողականությունը բարձրացնող և ներվային համակարգն ամրացնող ժողովրդական բժշկության լավագույն բաղադրատոմսերից մի քանիսը:
• Վերցրեք մեկական բաժակ հունական ընկույզի միջուկ, մեղր և կիտրոն: Ընկույզն ու կիտրոնը պետք է լինեն լավ մանրացրած վիճակում: Խառնել իրար և պահել սառնարանում: Ուտել օրը 3 անգամ, 1 ճ.գ., 2 շաբաթվա ընթացքում:
• Խրոնիկ հոգնածությունն արագ վերացնում է սոճու փշատերևը: Անտառում հավաքած ասեղիկները լվանալ և 15 րոպե չորացնել ջեռոցում: 2 ճ.գ. ասեղիկները մանրացնել, ավելացնել 200մլ ջուր և թույլ կրակի վրա եռացնել 30 րոպե: Ավելացնել 3 ճ.գ. մեղր, փաթաթել տաք շորով և թողնել 1 ժամ: Քնելուց առաջ ընդունել 1 ճ.գ.: Բուժման կուրսը 10 օր:
• Շատ լավ օգնում է հետևյալ հին բաղադրատոմսը: Կես ճաշի գդալ երիցուկի չոր ծաղիկների վրա լցնել 200 մլ կաթ, հասցնել եռման աստիճանի, մեջը լուծել 1 ճ.գ. մեղր, սառեցնել և խմել քնելուց առաջ:
• Դիմադրողականությունը բարձրացնելու համար (հատկապես տղամարդկանց մոտ) 0,5 բաժակ դդումի մաքրած սերմերին ավելացնել մեղր և 2 ճ.գ. կոնյակ: Ուտել 1 ճ.գ., ամեն օր, սոված վիճակում, 3 շաբաթից ոչ պակաս:
• Մեղրի և քացախի խառնուրդն ուղղակի հրաշքներ է գործում: Վերցնել 100 գ մեղր և 3 թ.գ. խնձորի քացախ: Լավ խառնել և 10 օր ընդունել օրը 1 թ.գ.:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 348 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->