Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Ноябрь » 18 » 17 ախտանշան, որ վկայում է միգրենի առկայության մասին
loading...
7:57 PM
17 ախտանշան, որ վկայում է միգրենի առկայության մասին


 

 

Միգրենով տառապող մարդկանց մոտ 75%-ը կանայք են: Միգրենը դա պուլսային գլխացավ է, որը հիմնականում լինում է  գլխի մի շրջանում: Ֆիզիկական ակտիվությունը կարող է խթանել նրա  ուժեղացումը, սակայն ախտանշանները  տատանվում են մարդու անհատական առանձնահատկություններից ելնելով,  որոնք 17-ն  են:

 

1. Աուրա


Միգրենով տառապող որոշ մարդկանց մոտ առաջանում է այնպիսի մի վիճակ, որը կոչվում է «աուրա»: Ամենատարածված աուրան հանդիսանում է տեսողականը. փայլող  գծեր, լաքաներ ու կետեր, որոնք կարող են փոխել իրենց  ուղղությունն ու դիրքը: Սովորաբար աուրան տևում է 5 րոպեից մինչև 1 ժամ և նախորդում է գլխացավի առաջացմանը:


2. Քնի խանգարում


Հոգնածությունն արթնանալու ժամանակ ու դժվար քնելը հանդիսանում են միգրենի հիմնական ուղղեկիցները: Որակով քնի պակասը կարող է իր հերթին ազդել  միգրենի ինտենսիվության ու հաճախականության վրա: Շատ հաճախ միգրենն ուղեկցվում է անքնությամբ, արդյունքում  մարդու մոտ առաջանում է առողջական այնպիսի վիճակ, որը դժվարէ լինում կարգավորել:


3. Քթի խցանվածություն ու արցունքոտ աչքեր


Միգրենով հիվանդների մոտ կարող է առաջանալ արցունքահոսություն ու քթանցքների խցանում:


4. Համային նախընտրությունները


Որոշ մարդկանց մոտ միգրենի նոպայի սկսվելուց առաջ  բարձրանում է որոշ մթերքների նկատմաբ պահանջը: Որպես կանոն նրանց մոտ առաջանում է շոկոլադի նկատմաբ ձգողություն:


5. Պուլսային գլխացավեր


Գլխի պուլսային ցավը հանդիսանում է միգրենի դասական ախտանշաններից մեկը: Սովորաբար այն արտահայտվում է գլխի  կոնկրետ շրջանում:


6. Աչքի ցավ


Միգրենը կարող է  արտահայտվել աչքի «հետևի» մասում ցավային զգացողությունների առաջացմամբ: Այդ ցավը հաճախակի մարդիկ վերագրում են տեսողական  հոգնածությանն ու դիմում են ակնաբույժի, որը սակայն ոչ մի կերպ չի օգնում միգրենի թուլացմանը:


7. Պարանոցի ցավ


Շատերը բողոքում են պարանոցի ցավից, որը հետո վերածվում է գլխացավի: Պարանոցի հետևի շրջանում  գլխացավից առաջ ու հետո առկա պուլսային ցավը  հանդիսանում է միգրենի վաղ ախտանշան:


8.  Զուգարանից հաճախակի օգտվելը


Եթե մարդ սկսում է հաճախակի զուգարան գնալ, ապա դա կարող է  վկայել այն մասին, որ շուտով սկսվելու են միգրենի նոպաներ: Այս ախտանշանը կարող է  հայտնվել գլխացավերի սկսելուց ինչպես 1 ժամ, այնպես էլ մի քանի օր առաջ:


9. Հորանջել


Հորանջելը հանդիսանում է ևս մեկ ախտանշան, որը վկայում  է տհաճ գլխացավի սկսելու մասին: Այն տարբերվում է «ձանձրույթի» ու «քնելու» հետևանքով առաջացած հորանջելուց, քանի որ  այս դեպքում մարդու մոտ յուրաքանչյուր  5 րոպեն մեկ ցանկություն է առաջանում կլանել ավելի մեծ քանակությամբ թթվածին:


10. Թմրություն և ծակոց


Այս 2 ախտանշանները կարող են  լինել  միգրենի սկսելուց առաջ զգայական աուրային դրսևորում: Նման զգացողություն կարող է սկսել մատների ծայրերից  և շարունակել բարձրանալ մարմնով մինչև դեմքը:


11. Սրտխառնոց ու փսխում


Միգրենով տառապողների շուրջ 73%-ի մոտ առաջանում է սրտխառնոց ու փսխում: Այս ախտանշանը, ցավոք սրտի, վկայում է սպասվող գլխացավի «հզորության» մասին:


12. Ծանրացնող հանգամանքները


Միգրենի ժամանակ մարդիկ ջանում են առանձնանալ մութ ու լուռ մի վայրում: Վառ լուսավորությունը, կտրուկ ձայներն ու անգամ հոտերը կարող են  զգալիորեն բարդացնել  առանց այն էլ տհաճ զգացողությունները, ինչպես նաև դառնալ նրա նախնական առաջացման պատճառ:


13. Խոսքի  արտահայտման դժվարություն


Խոսքի արտահայտման դժվարություը կարող է հանդիսանալ միգրենի պատճառներից մեկը: Եթե այդ ախտանշանը առաջանում է, ապա հարկավոր է դիմել բժշկի, քանի որ այն արտահայտվում է նաև կաթվածի(ինսուլտի) դեպքում:


14. Միակողմանի թուլություն


Այս դեպքում մարդու մոտ առաջանում է անգամ ձեռքը շարժելու հետ կապված դժվարություն: Մարդկանց մի մասի մոտ միգրենի գլխացավերի սկսվելուց առաջ կարող է առաջանալ մարմնի մի մասի թուլություն: Այս ախտանշանը նաև բնորոշ է ինսուլտին, այդ պատճառով հարկավոր է  ախտանշանների հայտնվելու դեպքում անմիջապես դիմել բժշկի:


15.  Գլխապտույտ ու տեսողության երկատում


Բազիլյար միգրենը կարող է առաջացնել գլխապտույտ, տեսողության երկատում և անգամ ժամանակավոր կուրություն: Որոշ մարդկանց մոտ նաև խախտվում է հավասարակշռությունը:


16. Կեղծ  խումար


Միգրենի նոպաներից հետո մարդու մոտ կարող է առաջանալ  թեթև խումարի զգացողություն, թուլություն, կոնցենտրացիայի  հետ կապված դժվարություն,  ալարկոտություն, գլխապտույտ և ընդհանուր թուլություն:


17. Դեպրեսիա  և դյուրագրգռվածություն


Տրամադրության արագ փոփոխությունը ևս կարող է  լինել  միգրենի ախտանշան: Ընկճվածությունն առաջանում է հանկարծակի, առանց որևէ լուրջ պատճառի: Դանիացի գիտնականները վերջերս  հայտնաբերել են հնրավոր գենետիկ կապը  միգրենի ու դեպրեսիայի միջև:


Աղբյուրը՝  zdorovie.com

Просмотров: 674 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->