Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից - 18 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-03-25
Главная » 2016 » Ноябрь » 18 » Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից
loading...
8:48 PM
Ինչու՞ է առաջանում բերանի չորությունը և ինչպես ազատվել դրանից


 

 

Ինչպես նշում են մասնագետները, 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր 2-րդ մարդ տառապում է բերանի չորությամբ (քսերոստոմիա), խանգարում, որի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Օրինակ լորձի արտազատմանը կարող են խանգարել՝

·        քնաբերների երկարատև ընդունումը, հակավիրուսային, հակահիստամինային, հիպոտենզիվ դեղամիջոցների, հակադեպրեսանտների ու հանգստացնող միջոցների ու մի շարք այլ դեղամիջոցների ընդունումը:

·       շաքարային դիաբետը

·        ստամոքսի հիվանդությունները, օրինակ գաստրիտը

·        նյարդային խանգարումները
 

Եթե վերոթվարկյալ խնդիրներից որևէ մեկը ձեզ մոտ առկա չէ, ապա փորձեք վարվել հետևյալ կերպ.

·       Օրվա ընթացքում կում-կում խմեք հատապտուղներով կամ ցիտրուսային մրգերով ջուր:

·       Հրաժարվեք սուրճից ու ալկոհոլից, քանի որ նրանք նպաստում են ջրազրկմանը:

·       Մի ծխեք: Այդ վնասակար սովորության պատճառով բերանի չորությունն ավելի արտահայտիչ են դառնում:

·       Օրվա ընթացքում հաճախակի լեզվով մերսեք լնդերն ու այտերի ներսի մակերեսը:

·       Ծամեք մաստակ ու ծծեք առանց շաքարի սառբնաշաքար: Նրանք խթանում են լորձաթաղանթի գործունեությունը:

 

 

·       Սննդի մեջ ավելացրեք մի փոքր կծու պղպեղ, այն պարունակում է կապսացին, որը ուժեղացնում է օրգանիզմի հեղուկի՝ քրտինքի, արցունքի ու թքի սեկրեցիան: Սակայն, եթե ունեք ստամոքսի հետ կապված խնդիրներ, ապա պղպեղը հակացուցված է:

 

·       Խոնավեցրեք սենյակի օդը: Օդափոխիչներն ու ջեռուցման կաթսաները չորացնում են օդը, ինչն ավելի է բարդացնում բերանի խոռոչի չորությունը:

 

Աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 905 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ