Երակների վարիկոզ լայնացման բուժման համար ամենաարդյունավետ 10 բնական միջոցները - 18 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Ноябрь » 18 » Երակների վարիկոզ լայնացման բուժման համար ամենաարդյունավետ 10 բնական միջոցները
loading...
9:05 PM
Երակների վարիկոզ լայնացման բուժման համար ամենաարդյունավետ 10 բնական միջոցները

 

 

Երակների վարիկոզ լայնացումը հանդիսանում է արյան շրջանառության խախտման հետևանք: Այն հիմնականում բնորոշ է կանանց, սակայն երբեմն հանդիպում է նաև տղամարդկանց մոտ:

Չնայած նրան, որ այն հանդիսանում է արյան շրջանառության համակարգի  խախտման հետևանք, գոյություն ունեն նաև այլ պատճառներ, որոնք կարող են հրահրել հիվանդությունը:

Հաճախակի երակների վարիկոզ լայնացման կարող է հանգեցնել ճարպակալումն, ավելորդ քաշը, պասիվությունը, աշխատանքը,  որի ընթացքում մարդը կարող է երկար ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած վիճակում, ծխելը, հիպերտոնիան, խոլեստերինի բարձր մակարդակն ու թրոմբոզը:

Շատ կարևոր է հիվանդության առաջին նախանշաններին հայտնվեու դեպքում բավարար ժամանակ հատկացնել վերջինիս բուժմանը, որպեսզի  հնարավոր լինի խուսափել առողջության հետ առաջացող լուրջ խնդիրներից:  Որոշ դեպքերում այն կարող է հրահրել  ներքին վերջույթների վտանգավոր խախտումներ, որը կարող է հանգեցնել անդամահատման:

Հիվանդության առաջին ախտանշանների առկայության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ բնական միջոցներով բուժման մեթոդները:

1. Սխտոր

Սա այն եզակի մթերքներից մեկն է, որ պարունակում է երակների համար մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այն օգնում է հանել բորբոքումն ու բարելավել արյան շրջանառություը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ամենօրյա սննդակարգի մեջ կամ օգտագործել կամ մանրացված սխտորով ու ոչ մեծ քանակությամբ սպիրտով  պատրաստված մածուկ: Սխտորի քսուքը ևս շատ օգտակար է, այն կարելի է քսել վնասված հատվածների վրա` օրը 4 անգամ:

2. Հալվե Վերա

Հալվեի օգտակար հատկությունները վաղուց արդեն հայտնի են: Այն օգտակար է մի շարք հիվանդությունների և այդ թվում նաև վարիկոզի դեպքում: Այս դեպքում առավել արդյունավետ է ախտահարված հատվածների վրա հալվեյով թրջոցներ դնելը: Առավել արդյունավետության համար լավ կլինի թրջոցները թողնել ամբողջ գիշեր այդ հատվածների վրա, սակայն հարկավոր է այդ թրջոցներն  ամուր փաթաթել  հաստ կտորով ու ծածկել ոտքերը վերմակով:

3. Խնձորի քացախ

Հարկավոր է մաքուր կտորը թրջել քացախով ու դնել ախտահարված հատվածների վրա մի քանի րոպեով: Կարելի է անգամ կատարել շփում նուրբ շարժումներով  նախ վերև, այնուհետև` ներքև: Այս դեպքում շատ կարևոր է, որպեսզի մաշկի վրա ուժեղ ճնշում չգործադրվի:

4.Հալվեից, քացախից ու գազարից պատրաստված քսուք


Հիանալի միջոց է համարվում նաև հալվեով, քացախով ու գազարով  պատրաստված քսուք: Այդ բաղադրիչներն հարկավոր է  աղալ մսաղացով, խառնել այնքան ժամանակ, մինչև այդ զանգվածը դառնա միատար: Ստացված քսուքը քսել ախտահարված հատվածների վրա ու թողնել 30 րոպե, որից հետո զգուշությամբ լվանալ սառը ջրով:

5. Ոտքերի համար վաննա

 


Այս պարզ մեթոդը կարելի է կիրառել ամեն օր: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, հանում է  ոտքերի հոգնածությունը, ինչպես նաև թեթևացնում է  ոտքերի ցավը: Լավ կլինի այդ պրոցեդուրայի համար ընտրել դույլ կամ խորը լագան: Մաշկի համար հարմար ջերմասիճանով  ջրի մեջ ավելացնել  ծովի աղ ու 1 բաժակ խնձորի քացախ և  ոտքերը դնել այդ ամանի մեջ այնպես, որ ջուրը հասնի մինչև ծնկները: Պրոցեդուրայի տևողությունը պետք է լինի 20 րոպե, որի ընթացքում հարկավոր է մերսել ոտնաթաթերն ու սրունքները:


6.Կանաչ  կավ


Կարելի է պատրաստել կանաչ կավից  ու ոչ մեծ քանակությամբ ջրից քսուք: Զանգվածը պետք է նման լինի նրբաքսուքի: Դեղամիջոցը հարկավոր է  քսել ախտահարված հատվածների վրա ու թողնել մինչև լիովին չորանա, ցանկալի է դա կատրել գիշերը, քնելուց առաջ: Առավոտյան հարկավոր է լվանալ տաք ջրով ու չեզոք օճառով:


7.Բուսական եփուկ

 

Այս միջոցի պատրաստումը պահանջում է երկար ժամանակ սակայն այն շատ արդյունավետ է: Հարկավոր է եռացնել 2 լիտր ջուր ու նրա մեջ ավելացնել մի պտղունց անանուխ, երիցուկ ու մեկ դափնու տերև: Հովացնել եփուկը մի քանի րոպե, այնուհետև այն տեղափոխել խորը տարայի մեջ, ավելացնել մի պտղունց սոդա ու օգտագործել ոտքերի լոգանքի համար: Շատ ուշադիր  պետք է լինեն այն մարդիկ ովքեր ալերգիկ են, քանի որ այն կարող է հրահրել մաշկի գրգռում:


8. Պղպեղ (չիլի)


Կարող է անհավանակն թվալ, սակայ այդ պղպեղն ունակ է թուլացնել երակներն ու բարելավել արյան հոսքը: Այդ պատճառով մասնագետները վարիկոզ լայնացման դեպքում խորհուրդ են տալիս  մի փոքր օգտագործել այս մթերքից: Այն կարելի է սկսել օգտագործել չիլի պղպեղի համեմատաբար թույլ կծվությամբ առանձնացող տեսակներից:


9. Կաշտանի ծառի կեղևով թեյ


Այս ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է 1 լիտր ջրի մեջ  լցնել 50 գրամ կաշտանի կեղև  ու 10 րոպե եռացնել, որից հետո հարկավոր է քամել  ու խմել այն քանի դեռ տաք է: Իր հատկությունների շնորհիվ ձիակասկը հիանալիմիջոց  է արյան շրջանառության  բարելավման ու երակների բորբոքման  նվազեցման համար:


10 Եթերային յուղեր


Բնական յուղերը կարող են զգալիորեն բարելավեր վարիկոզի դեպքում  երակների վիճակը: Դրանք հարկավոր է օգտագործել ախտահարված հատվածների մերսման համար: Մերսումը կարելի է սկսել ոտնաթաթերից ու կրունկներից, աստիճանաբարր շարժվելով դեպի ծնկներ ու կոնքեր: Ոտքերը հարկավոր է մերսել թեթև շրջանաձև շարժումով ներքևից դեպի վեր: Ցանկալի է դա կատարել քնելուց առաջ:  Կարելի է օգտագործել խորդենիի, խնկունիի, նոճիի, գիհի, կիտրոնի, նարդոսի ու  ավելացնել մի քանի կաթիլ  ոտքերի  համար նախատեսված վանների մեջ:

Աղբյուրը՝ gogetnews.info

 

Просмотров: 1653 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ