Վահանագեղձի քաղցկեղի տեսակները, առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը - 19 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Ноябрь » 19 » Վահանագեղձի քաղցկեղի տեսակները, առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
loading...
8:58 PM
Վահանագեղձի քաղցկեղի տեսակները, առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը


 

 

Վահանագեղձի քաղցկեղ ասելով հասկանում ենք  ուռուցքներ, որոնց  առաջացումը հրահրում է գեղձի բջիջների ախտահարում կամ    կառուցվածքային փոփոխություն: Ինչպես հայտնի է, վահանագեղձի ուռուցքները լինում են բարորակ ու չարորակ: Առավել հաճախ չարորակ ուռուցքներ հայտնաբերվում են այն կանաց մոտ, ովքեր  հնարավորինս քիչ են օգտագործում յոդ պարունակող մթերքներ ու ապրում են ռադիացիոն ճառագայթման ենթարկվող  տարածքներում: Չնայած քաղցկեղի այս տեսակի համեմատաբար քիչ ագրեսիվ բնույթի, շատ կարևոր է ժամանակին ախտահարել ու բուժել այդ հիվանդությունը:

 

Վահանագեղձի ուռուցքներ. նորագոյացությունների ձևավորման պատճառները


Չարորակ բնույթի վահանագեղձի ուռուցքները, սովորաբար ժամանակին չեն հայտնաբերվում, քանի որ  այդ հիվանդության վաղ շրջանում բացակայում են ախտանշանները: Նշված տեսակի քաղցկեղի առաջացման պատճառները մինչ օրս հստակ պարզված չեն, սակայն ենթադրվում է, որ  նրանցից ամենատարածվածները հանդիսանում են՝

 

·         ռոդիոակտիվ ճառագայթումը

·         պարանոցի ու գլխի լուսային թերապիան

·         սննդի մեջ յոդի քանակության ոչ բավարար օգտագործումը

·         տարիքն ու սեռը ( չնայած որ այն չի հանդիսանում որոշիչ գործոն, այնուամենայնիվ 40 տարեկանից հետո , հատկապես կանանց մոտ, մեծանում է վահանագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ)

·         գենետիկ գործոնները

·         մասագիտական գործունեության առանձնահատկությունները (օրինակ իոնացնող ճառագայթման հետ աշխատանքը)

·         վնասակար սովորություներն ու սթրեսը

 

Վերոթվարկյալ բոլոր գործոնները զգալիորեն բարձրացնում են վահանագեղձի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով, նման գործոնների ազդեցության ներքո գտնվող մարդկանց  խորհուրդ է տրվում  կանոնավոր կերպով անցնել հետազոտություն էնդոկրինոլոգի մոտ:

 

Վահանագեղձի ուռուցքների առաջացման  տեսակներն ու ախտանշանները

 

Վահանագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել տարբեր ձևով, ինչպիսիք են՝

·         պապիլյարը (որը հանդիպում ե առավել շատ  դեպքերում ՝ 76%)

·         ֆոլիկուլյար

·         մեդուլյար

·         չտարբերակված ու անապլաստիկ

 

Վահանագեղձի չարորակ ուռուցքի հիմնական ախտանշանը հանդիսանում է անցավ հանգույցի առկայությունը:

Շնորհիվ վահանագեղձի մակերեսային դիրքի, դժվար չէ  նշված գեղձի վրա նկատել հանգույցի առկայությունը:

 

Նման նորագոյացության առկայության դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի, սակայն խորհուրդ չի տրվում խուճապի մատնվել, քանի որ միայն 5% դեպքերում են նման հանգույցները լինում չարորակ:

 

Եթե վահանագեղձի վրա, բացի այդ հանգույցի նկատելի է նաև պարանոցի ավշային  հանգույցների կոշտացում, ապա հարկավոր չէ հետաձգել բժշկի մոտ այցելությունը, քանի որ որոշ դեպքերում այդ 2 ախտանշանները հանդիսանում են վահանագեղձի նոր զարգացող քաղցկեղի միակ անհանգստացնող ախտանշանները:

 

Ինչ վերաբերվում է ավելի ուշ փուլերին, ապա  նման դեպքում դրանք կարող են ուղեկցվել հետևյալ երևույթների առաջացմաբ՝

 

·         պարանոցի ցավեր

·         կլանման հետ կապված դժվարություններ

·         ձայնի անառիթ խռպոտություն

·         «գունդ կոկորդում»

·         առանց պատճառ հազ

·         հևոց

·         պարանոցի երակների այտուցվածություն

·         շնչառության դժվարացում

 

Վահանագեղձում, հանգույցների առկայության դեպքում, ճշգրիտ ախտորոշման համար  բժիշկը կիրառում է՝

 

·         Ուլտրաձայնային հետազոտություն (հանգույցի տեղերոշման ու չափերի ճշտման համար);

·         վահանագեղձի բիոպսիա (միայն այս մեթոդը թույլ կտա պարզել նոյագոյացության բնույթը);

·         ուռուցքային մարկերով արյան հետազոտություն.

 

Ըստ այդմ,  հիվանդի կողմից ինքնուրույն ախտորոշումը բացառվում է:

 

Ինչպիսի բուժում են նշանակում վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում

 

Բուժման տարբերակը բնականաբար ընտրվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո, քանի որ հետազոտության փուլը հանդիսանում է որոշից՝ թերապիայի մեթոդի ընտրության հարցում, և միայն այդ արդյունքից ելնելով հնարավոր է  պարզել, թե արդյոք ներքոթվարկյալ մեթոդներից որը պետք է կիրառվի.

 

·         վիրահատական հեռացում

·         ռադիոակտիվ յոդով ներազդում

·         լուսային թերապիա

·         հորմոնալ թերապիա

·         ընտրովի թերապիա

   

Վերոներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ վահանագեղձի ինքնուրույն շոշափումն ու էնդոկրինոլոգի մոտ կանոնավոր հետազոտությունը թույլ կտան ժամանակին հայտնաբերել  վահանագեղձի ուռուցքն ու  պարզել, արդյոք այն չարորակ է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում հիվանդության ժամանակին հայտնաբերումը հանդիսանում է  հիվանդի  ապրելունակությունը որոշող  հիմնական գործոնը:

  

Աղբյուրը՝  estet-portal.com

Просмотров: 843 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->