Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Ноябрь » 22 » Սև շոկոլադն օգնում է կանխարգելել սրտամկանի կաթվածն ու շաքարային դիաբետը. գիտնականներ
loading...
5:58 PM
Սև շոկոլադն օգնում է կանխարգելել սրտամկանի կաթվածն ու շաքարային դիաբետը. գիտնականներ


 

 

Մի խումբ ամերիկացի գիտնականներ հայտարարել են, որ առողջ սննդակարգին հետևելիս պետք չէ հրաժարվել սև շոկոլադից, քանի որ դրա գործածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Չնայած, որ այս շոկոլադը, ինչպես և կաթնային ու սպիտակ շոկոլադները, ունի շատ բարձր կալորիականություն և համարվում է «արագ» ածխաջուր՝ դրա գործածությունը շատ օգտակար է օրգանիզմի համար:

 

Ինչպես նշում են մասնագետները՝ սև շոկոլադը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա: Բացի այդ, կակաոյի մեջ պարունակվում են նյութեր, որոնք ընդհանուր առմամբ օգտակար են մարդկային օրգանիզմի համար:

 

Գիտնականների հավաստմամբ՝ այս տվյալները հիմնված են կամավորների մասնակցությամբ անցկացված գիտափորձերի արդյունքների վրա: Գիտափորձի ընթացքում կամավորներն ամեն օր մի քանի կտոր սև շոկոլադ էին ուտում, իսկ գիտափորձից առաջ ու հետո գիտնականներն անալիցներ են վերցրել՝ նրանց առողջական վիճակի փոփոխություններին հետևելու համար:

 

Գիտնականներին նաև հաջողվել է հաստատել, որ սև շոկոլադն իջեցնում է մարդկային օրգանիզմի դիմադրողականությունն ինսուլինի հանդեպ և նվազեցնում է պոլիֆենոլների հետևանքով սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 702 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->