Որոնք են սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի պատճառները - 22 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Ноябрь » 22 » Որոնք են սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի պատճառները
loading...
7:10 PM
Որոնք են սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի պատճառները


Ընդհանուր տեղեկատվություն

Ստամոքսի ցավերի ամենատարածված պատճառը սննունդն է, որը մարդն օգտագործում է: Ստամոքսի հիվանդությունների դեպքում ցավի ինտենսիվությունը կարող է տարբեր լինել: Գաստրիտով հիվանդների մոտ ցավն այդքան էլ ինտենսիվ չէ և հենց սա է պատճառը, որ հիվանդը հաճախ երկար ժամանակ ուշադրություն չի դարձնում խնդրին: Բացի այդ, ցավը կարող է ինտենսիվ չլինել նաև ստամոքսի խոցային հիվանդության ու քաղցկեղի դեպքում:

Սակայն խոցային հիվանդության դեպքում (հատկապես տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում) ցավը կարող է շատ ուժեղ լինել: Երբեմն այդ ցավն այնքան ուժեղ է լինում, որ հիվանդը ստիպված է լինում անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ վիճակը թեթևացնելու համար:

Սնվելուց հետո առաջացող ստամոքսի ցավի հիմնական պատճառները

Ցավի պատճառների որոշումը շատ կարևոր է, ուստի առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ընդունած սննդի պատճառով առաջացած ցավի և այդ սննդի առանձնահատկությունների միջև կապին:

Քրոնիկ գաստրիտի դեպքում սովորաբար ցավը վաղ է նկատվում՝ սննդի ընդունումից գրեթե անմիջապես հետո՝ հատկապես, եթե սնունդը կոշտ է կամ թթու: Կախված ստամոքսահյութի թթվայնության մակարդակից՝ կարող են նկատվել.

·         այրոց,

·         թթվային պարունակությամբ գղտոց,

·         փորկապություն,

·         սրտխառնոց,

·         տհաճ հոտով գղտոց,

·         փորափքանք

·         փորլուծություն:

 

Ցավը կարող է լինել տարբեր բնույթի՝ ձգող, ճնշող, այրող, սուր: Սա նաև կախված է բազմաթիվ գործոններից՝ ստամոքսի լցվածությունից, սպազմների առկայությունից, թթվայնությունից, օրգանիզմի անհատական արձագանքից և այլն:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքումն անվանվում է գաստրոդուոդենիտ: Սա երկարատև հիվանդություն է, որը կարող է ժամանակ առ ժամանակ սրվել: Այս հիվանդությանը հատուկ են պարբերաբար նկատվող ցավերը, որոնք ունենում են տարբեր ուժգնություն ու տևողություն և սովորաբար նկատվում են ստամոքսի և պորտի հատվածում: Բացի այդ, նաև կարող է լինել ստամոքսի վերին հատվածի ծանրության ու ձգվածության զգացողություն և թթվային կամ ավելի հազվադեպ փտած պարունակությամբ գղտոց:

Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես ցավն առաջանում է սննդի ընդունումից հետո, սակայն 1-1,5 ժամից ոչ ուշ: Վաղ նկատվող ցավերը հատուկ են ստամոքսի վերին հատվածների խոցային հիվանդությանը և առաջանում են ուտելուց 0,5-1 ժամ անց: Այդ ցավերն աստիճանաբար ուժեղանում են, քանի որ բարձրանում է աղաթթվի մակարդակը: Ժամանակի ընթացքում սննունդը ստամոքսից տեղափոխվում է տասներկումատնյա աղիք, ստամոքսի թթվայնությունն իջնում է և 1-2 ժամ անց ցավը մեղմանում է:

Ստամոքսի խոցային հիվանդության դեպքում ցավը «տեղակայվում» է որովայնի ձախ հատվածում կամ մեջտեղի հատվածի վերին մասում: Եթե հիվանդի մոտ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն է, ապա ցավն առաջանում է մեջտեղի հատվածից ձախ ընկած մասում: Երբեմն ցավը կարող է լինել նաև կրծքավանդակի խորքում կամ մեջքի հատվածում: Ցավի բնույթը կարող է տարբեր լինել: Հիվանդների մեկ երրորդի մոտ ցավերը շատ ուժեղ են լինում, սակայն մեծ մասի մոտ նկատվում են բութ, ծակող կամ կծկումային ցավեր:

Ուտելուց հետո առաջացող ցավերը հատուկ են նաև ստամոքսի քաղցկեղին, սակայն հարկավոր է նաև ուշադրություն դարձնել օնկոլոգիական հիվանդության այլ ախտանշաններին:

·         քաշի կտրուկ կորուստ,

 

·         ախորժակի բացակայություն,

·         ստամոքսի ցավեր,

·         տհաճ զգացողություններ որովայնում (պորտից վերև),

·         ստամոքսի լցվածության զգացողություն, նույնիսկ քիչ քանակությամբ սնունդ ընդունելուց հետո,

·         այրոց,

·         մարսողության խանգարում,

·         սրտխառնոց ու փսխում,

·         որորվայնի չափերի մեծացում,

·         մաշկի գունատություն:

Բարձր հիմնայնությամբ սնունդը (խաշած միս, կաթնամթերք) ավելի ուշ է ցավեր առաջացնում: Կոպիտ բուսական սնունդը, բանջարեղենային մարինադները, սև հացը, պահածոները կարող են ավելի վաղ ցավերի պատճառ դառնալ: Նմանատիպ ցավերի հետևանքով հիվանդները հաճախ վախենում են սնվել և սկսում են հրաժարվել սննդից:

Դուոդենիտով՝ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ պատկերը բոլորովին այլ է: Նրանց մոտ ցավերն ավելի «սոված» բնույթի են, նկատվում են ավելի շատ գիշերները և մեղմանում են հեղուկ կամ փափուկ սնունդ, ինչպես նաև՝ սոդա ընդունելիս: Խնդիրը լուծելու համար հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգին, որը կնշանակի օրգանիզմին հարմար դիետան:

Նյութի աղբյուրը՝ likar.info

Просмотров: 1164 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->