Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեն Կենդանակերպի տարբեր նշանները - 23 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-03-24
Главная » 2016 » Ноябрь » 23 » Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեն Կենդանակերպի տարբեր նշանները
loading...
6:55 PM
Ի՞նչ թաքնված տաղանդներ ունեն Կենդանակերպի տարբեր նշանները
1

Մեզնից յուրաքանչյուրն ունի որոշակի կարողություններ ու թաքնված տաղանդներ: Ու ոչ միշտ են դրանք վերաբերում ստեղծագործակաան գործունեությանը: Օրինակ՝ լավ կատակելը կամ վարակիչ ծիծաղը նույնպես կարելի է համարել տաղանդ:

Past.am-ը ստորև Ձեզ է ներկայացնում կարողություններ, որոնցով օժտված են Կենդանակերպի տարբեր նշաններ:

 

Խոյ (21.03 – 19.04): Լեզվակռվի վարպետներ, ովքեր հաճախ են շահում թղթախաղում ու սեղանի խաղերում, անհագուրդ սիրեկաններ են:

Ցուլ (20.04 – 20.05): Հարկավոր է անպայման փորձել ուժերը տաղադների «Ձայնը» շոուին: Դժվար թե ինչ-որ մեկը համարձակվի ձեզ հետ վիճել, երբ դուք հեշտորեն պաշտպանում եք ձեր կարծիքն ու հաղթող դուրս գալիս ցանկացած վեճից:

Երկվորյակ (21.05 – 20.06): Ցանկացած երեկույթ աշխուժանում է ձեր ներկայությամբ: Դուք կարող եք մարդկանց վրա թողնել վառ ու անմոռանալի տպավորություն ու ձեզ չափազանց լուրջ չեք ընկալում:

 

 

Խեցգետին (21.06 – 22.07): Հնարավոր է, դուք արդեն մեծացել եք, սակայն պաշտում եք տեսախաղերը: Ձեզնից կարող է հիանալի գրող դուրս գալ: Դուք սիրում եք ներողություն խնդրել:

Առյուծ (23.07 – 22.08): Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ունեք դերասանական հիանալի տվյալներ, հռետորի տաղանդ:

Կույս(23.08 – 22.09): Դուք կարող էիք դառնալ պրոֆեսիոնալ կազմակերպիչ, եթե ցանկանայիք, սակայն չեք ցանկանում, որ մյուս կազմակերպիչներն ընկնեն հուսահատության գիրկը:

 

 

 

 

Կշեռք (23.09 – 22.10): Դուք կարող եք հեշտորեն հմայել անգամ ամենավախեցած կատվին կամ ուրախությունից գլուխը կորցրած շանը: Հիանալի ոճ ունեք, ու ձեր մտերիմները զարմանում են, երբ ասում եք, որ ձեր կերպարը կերտել եք սովորական իրերից:

Կարիճ (23.10 – 21.11): Ֆենոմենալ կերպով հիշում եք դեմքերը: Լավ նկարիչ եք ու աշխարհում չկա որևէ բան, որ չկարողանանք նկարել:

Աղեղնավոր (22.11 – 21.12): Սիրում եք գլուխկոտրուկներ ու կարողանում եք բառախաղեր կազմել՝ մտածելով օրիգինալ կատակներ:

 

Այծեղջյուր (22.12 – 19.01): Ձեր կյանքում չի եղել գեթ մեկ ուսուցիչ, ում չեք հմայել: Ի դեպ, այդ գործում ձեզ օգնում է ևս մեկ տաղանդ՝ լավ կատարել տնային առաջադրանքը վերջին րոպեին:

Ջրհոս (20.01 – 18.02): Չեք ամաչում արտահայտել ձեր կարծիքը, ու դա ձեր տաղանդներից մեկն է: Սիրում եք մարզական խաղեր: Հարմարվում եք ցանկացած իրավիճակի:

 

Ձկներ (19.02 – 20.03): Բոլորն են երազում հայտնվել նրանց ցուցակում, ում պատրաստվում եք նվեր մատուցել, քանի որ կրեատիվ ու համապատասխան իրեր ընտրելու վարպետ եք: Ունեք իմաստություն՝ փոխելու ձեր վարքագիծը: Համեղ ուտեստներ եք կարողանում պատրաստել:

Просмотров: 975 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.3/3
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ