Թյուր կարծիքներ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին - 23 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-02-24
Главная » 2016 » Ноябрь » 23 » Թյուր կարծիքներ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին
loading...
9:15 PM
Թյուր կարծիքներ կեսարյան հատմամբ ծնված երեխաների մասին

Հասարակության մեջ տարածված կարծիքներ կան կեսարյան հատմամբ ծնված երեխաների առողջության և բնավորության մասին, որոնք հերքում են մասնագետները:

Ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները.

1.Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հիպերակտիվ են.

Կեսարյան հատումը կարող է հիպերակտիվության պատճառ լինել, սակայն ոչ միշտ: Շատ դեպքերում այս խնդիրը բացակայում է:

2.Կեսարյան հատմամբ ծնված երեխաներին հատուկ ծրագրեր են անհրաժեշտ զարգանալու համար.

Մեծամասամբ այս երեխաները զարգանում են, ինչպես բնական ճանապարհով ծնվածները: Որպես կանոն, եթե երեխան դժվար է զարգանում, դա մի քանի պատճառ ունի, միայն կեսարյան հատումը չի կարող դրա պատճառ հանդիսանալ:

3.Կեսարյան հատմամբ ծնված երեխաները ֆիզիկապես դանդաղ են զարգանում.

Այս երեխաները կարող են դանդաղ զարգանալ հասակի և քաշի առումով, սակայն դա կախված է նաև նրանից՝ արդյո՞ք պլանավորված էր կեսարյան հատումը, թե արտակարգ կերպով էր արված:

4.Կեսարյան հատմամբ ծնված երեխաներն ավելի շատ են լացում.

Սա միայն հավանական տարբերակ է, սկայն պարտադիր չէ, ամեն ինչ կախված է երեխայի նյարդային համակարգի ճիշտ գործունեության հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 797 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ