Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Ноябрь » 25 » Լավագույն ժողովրդական միջոցները՝ միզաքարային հիվանդության բուժման համար
loading...
7:01 PM
Լավագույն ժողովրդական միջոցները՝ միզաքարային հիվանդության բուժման համար

Միզաքարային հիվանդությունը դրսևորվում է միզուղիներում առաջացող քարերով: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքի անձանց մոտ:

 

Հիվանդության հիմնական մեխանիզմը բնածին է՝ նյութափոխանակության մի փոքր խանգարում, որը հանգեցնում է չլուծվող աղերի առաջացմանը, որոնք էլ վերածվում են քարերի: Իրենց քիմիական կազմությամբ քարերը տարբեր են լինում՝ ուրատներ, ֆոսֆատներ, օքսալատներ և այլն: Սակայն նույնիսկ բնածին հակվածության դեպքում այս հիվանդությունը չի զարգանա, եթե չլինեն դրան նպաստող գործոններ, ինչպիսիք են.

 

·         Կլիմայական գործոնը. շոգ կլիմայական պայմաններում ապրելու դեպքում մարդն ավելի շատ է քրտնում, ինչի արդյունքում օրգանիզմում բարձր է լինում որոշ աղերի մակարդակը, և կարող են քարեր առաջանալ:

 

·         Աշխարհագրական գործոնը. այս դեպքում մեծ նշանակություն ունի սննդի և ջրի կազմությունը (կծու և թթու սնունդը բարձրացնում է մեզի թթվայնությունը, ինչը նպաստում է քարերի առաջացմանը):

 

·         Ուլտրամանուշակագույն ճառագայթների և սննդի մեջ վիտամինների մշտական պակասը նույնպես կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը:

 

·         Ոսկորների վնասվածքներն ու հիվանդությունները (օստեոմիելիտ, օստեոպորոզ):

 

·         Աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդությունները (քրոնիկ գաստրիտ, կոլիտ, խոցային հիվանդություն և այլն):

 

·         Օրգանիզմի ուժեղ ջրազրկումը, ինչը կարող է լինել վարակիչ հիվանդության կամ թունավորման արդյունքում:

 

·         Երիկամների և միզասեռական համակարգի տարբեր հիվանդությունները (պիելոնեֆրիտ, ցիստիտ, շագանակագեղձի բորբոքում և ադենոմա և այլն):

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք օգտագործվում են արդեն շատ երկար ժամանակ: Սակայն հարկ է հիշել, որ ուժեղ ցավերի և առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

 

Բնական միջոցներ՝ միզաքարային հիվանդության բուժման համար

 

1.      Կարելի է օրական 2-3 անգամ սոված փորին խմել մեկ բաժակ կեչու հյութ:

 

2.      Շատ օգտակար են նաև թարմ մասուրի պտուղները (ցանկացած վիճակում): Կարելի է նաև մեկ գդալ չորացրած ու աղացած մասուրին ավելացնել կես լիտր եռման ջուր, 2 ժամ թրմել և ընդունել օրական 3 անգամ ½ բաժակ:

 

3.      3 ճ.գ. սև հաղարջի չորացրած տերևները թմել 2 բաժակ եռման ջրում և խմել թեյի նման:

 

4.      3 թ.գ. կտավատի սերմերին ավելացնել մի բաժակ սառը ջուր և թրմել 3 ժամ՝ պարբերաբար խառնելով: ստացված լորձն ընդունել քնելուց առաջ:

 

5.      1 ճ.գ. գազարի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, փաթաթել տաք կտորով, թրմել 12 ժամ, այնուհետև քամել: Ստացված թուրմն ընդունել օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ, ½ բաժակ:

 

6.      Նաև կա կարծիք, որ օրական մի քանի անգամ 1 կիտրոնի հյութի և կես բաժակ տաք ջրի խառնուրդ և կես բաժակ գազարի, ճակնդեղի և վարունգի հյութերի խառնուրդ ընդունելը կօգնի ընդամենը 2-5 շաբաթվա ընթացքում ազատվել կուտակված քարերից և ավազից:

 

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 4278 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->