Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Ноябрь » 25 » Գեներ, թե հորմոններ. ինչն է կառավարում մարդու սեռական պահվածքը
loading...
7:17 PM
Գեներ, թե հորմոններ. ինչն է կառավարում մարդու սեռական պահվածքը


Ակնհայտ է, որ գենետիկան որոշակի ազդեցություն է ունենում զուգընկերների քանակի վրա, որը տատանվում է՝ կախված սեռից, հասարակությունից, շրջակա միջավայրից և այլն:

 

Գեները կարող են անուղղակիորեն ազդել նաև սեռական պահվածքի վրա՝ հիմնվելով անհատի բնավորության գծերի (էքստրավերտներն ավելի շփվող են) կամ ֆիզիկական տվյալների և արտաքին տեսքի վրա (վիճակագրությունը ցույց է տվել, որ ցածրահասակ տղամարդիկ ավելի շատ զուգընկեր են ունենում, քան բարձրահասակները):

 

Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ներարգանդային շրջանում տեստոստերոնի ունեցած ազդեցության ու սեռահասունության տարիքի հասնելուց հետո դրսևորած պահվածքի միջև կա ակնհայտ կապ: Որքան կարճ է ցուցամատը մատնեմատից, այնքան ուժեղ է տեստոստերոնի ազդեցությունը սաղմի վրա, ուստի հավանականությունը, որ հետագայում այդ մարդը շատ զուգընկերներ կունենա, բավական բարձր է:

 

Սակայն գեների ազդեցությունը որպես այդպիսին որոշելը հաճախ բավական դժվար է, մասնավորապես՝ գենոտիպի և միջավայրի հարաբերակցության ազդեցության պատճառով: Գիտնականներն առանձնացնում են գենոտիպի և միջավայրի հարաբերակցության երեք տեսակ՝ պասիվ, ակտիվ և էվոկատիվ: Այն ժամանակ, երբ մարդու հիմնական բնազդը հրամայում է նրան հնարավորինս շատ տարածել իր գեներն ու բազմանալ, բազմաթիվ սոցիալ-հոգեբանական գործոններ, որոնք ի հայտ են եկել դարերի ընթացքում տեղի ունեցած էվոլյուցիայի արդյունքում, հրում են մարդուն հակառակ ուղղությամբ՝ հնարավորինս հեռու վերարտադրողականության խնդիրներից:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 590 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->