Մանանեխով ու շաքարավազով դիմակ՝ առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար - 25 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Ноябрь » 25 » Մանանեխով ու շաքարավազով դիմակ՝ առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար
loading...
7:50 PM
Մանանեխով ու շաքարավազով դիմակ՝ առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար

Մանանեխի փոշին հայտնի է որպես մազերի աճը խթանող հիանալի միջոց: Բացի այդ, այն կլանում է ավելորդ ճարպը, բարելավում է գլխամաշկի արյան շրջանառությունը, կարգավորում ճարպագեղձերի աշխատանքը:

 

Սակայն այս բաղադրիչը հարկավոր է շատ ուշադիր օգտագործել՝ գլխամաշկը չչորացնելու, թեփից խուսափելու և մազերը փխրուն չդարձնելու համար: Ալերգիաների կամ զգայուն մաշկի դեպքում հարկավոր է առանձնահատուկ զգուշությամբ օգտագործել մանանեխը: Այս դեպքում ցանկալի է դիմակին ավելացնել ձիթայուղ, նշի յուղ, ձվի դեղնուց կամ կեֆիր:

 

Մանանեխով մազերի դիմակի բաղադրատոմսը

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդալ մանանեխի փոշի,

 

·        2 ճ.գ. տաք ջուր,

 

·        1 ձվի դեղնուց,

 

·        2 ճ.գ ձիթայուղ կամ ցանկացած այլ կոսմետիկ յուղ,

 

·        2 թ.գ. շաքարավազ:

 

Պատրաստման եղանակը.

 

Խառնել բոլոր բաղադրիչները մինչև դառնա համասեռ զանգված: Մազերի այս դիմակը կարելի է պատրաստել նաև առանց ձվի դեղնուցի, եթե դրա հոտը շատ տհաճ է: Ցանկության դեպքում ձվի դեղնուցի փոխարեն կարելի է օգտագործել մեղր:

 

горчица для волос от выпадения

 

Օգտագործման եղանակը.

 

Դիմակը քսել մազերի արմատներին՝ բաժանելով դրանք շերտերի, քանի որ այն պետք է ազդի գլխամաշկի և մազարմատների վրա: Հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի դիմակը չքսվի մազերի ծայրերին: Դիմակը քսելուց հետո հարկավոր է հագնել պոլիէթիլենային գլխարկ, այնուհետև փաթաթել գլուխը տաք սրբիչով կամ գլխաշորով:

 

маска для волос горчица сахар вода

 

Թողնել դիմակը 15 րոպեից մինչև 1 ժամ: Դիմակն առաջին անգամ օգտագործելիս հարկավոր է անպայման թողնել գոնե 15 րոպե, նույնիսկ եթե այն շատ ուժեղ այրի գլխամաշկը: Այդ կարճ ժամանակահատվածում դիմակը ոչ մի վնաս չի հասցնի, սակայն այս կերպ կարելի է աստիճանաբար սովորել դրա ազդեցությանը և ավելացնել այն գլխին թողնելու ժամանակահատվածը, ինչը շատ ավելի արդյունավետ է:

 

Մազերի ծայրերին ցանկալի է յուղ քսել, քանի որ դիմակը կարող է չորացնել դրանք: Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական 1 անգամ: Շատ յուղոտ մազերի դեպքում կարելի է և 2 անգամ: Այն կօգնի նվազեցնել ճարպի արտադրությունը: Ընդհանուր կուրսը պետք է տևի առնվազն մեկ ամիս:

 

Այս դիմակն օգնում է խթանել մազերի աճը, դարձնում է վարսերն ավելի նուրբ ու փարթամ: Բացի այդ, այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, ուստի վարսերը հաճախ լվանալու կարիք չի լինի:

 

Աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 472 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ