Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2016 » Ноябрь » 25 » Կիտրոնով ու ծովի աղով բաղադրատոմս, որը կօգնի ազատվել միգրենից
loading...
8:14 PM
Կիտրոնով ու ծովի աղով բաղադրատոմս, որը կօգնի ազատվել միգրենից


Միգրեն սուր գլխացավ է, որը առաջացնում է մարդու մոտ թուլություն ու տհաճ զգացողություններ:

Շատերը միգրենի դեպքում շտապում են ընդունել դեղամիջոցներ, սակայն ոչ պակաս արդյունավետ են նաև  միգրենից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսերը: Միգրենի դեպքում գլխի պուլսային ցավը կարող է տևել մի քանի օր:

 

Գոյություն ունեն որոշ ախտանշաններ, որոնք, մատնանշում են սպասվելիք նոպայի մասին: Դրանք են՝

 

• Պարանոցային մկանների կոշտությունը
• Դյուրագրգռվածությունը
• Փորկապությունը
• Անվերահսկելի հորանջոց
• Դեպրեսիա
• Քաղցի շարունակական զգացողություն


Միգրենը կարող է լինել ոչ բավարար  քնի,   սնուցող նյութերի պակասի, սթրեսի ու ալկոհոլի, ինչպես նաև ջրազրկման ու որոշ սննդային հավելումների օգտագործման հետևանք:

 

Էլեկտրոլիտները կենսականորեն կարևոր նշանակություն ունեն  օրգանիզմի նորմալ ֆունկցոնալության ու նրա ճիշտ խոնավեցման համար: Դա դրական էլեկտրական լիցք է, որը օրգանիզմի համար մի քանի կարևոր գործառույթներ է պարունակում:

 


• Կարգավորում է մկանների ֆունկցիաները
• Նպաստում է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքին
• Կարգավորում ու աջակցում է նյարդային համակարգին:


Մարդու օրգանիզմում կարևոր  դեր է կատարում նաև մագնեզիումը: Նրա հզոր հակաբորբոքային հատկությունները կանխում են միգրենի առաջացումը:


healthyfoodhouse.com-ը ներկայացրել է  ժողովրդական բավականին պարզ ու արդյունավետ բաղադրատոմս, որը բաղկացած է 3 պարզ բաղադրիչներից:


• 1 հատ կիտրոնի հյութ
• 2 թ/գ բարձրորակ ծովի աղ
• 1 բաժակ ջուր


Բուժման մեթոդը բավականին պարզ է


Խառնեք բոլոր բաղադրիչներն ու խմեք այդ ըմպելիքը: Այն ճիշտ է աչքի չի ընկնում հաճելի համով, սակայն շատ արագ թեթևություն է բերում:

Просмотров: 686 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar