Հալվեյի գելի օգտակար հատկություններն ու դրա օգտագործման եղանակը - 25 Ноября 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Ноябрь » 25 » Հալվեյի գելի օգտակար հատկություններն ու դրա օգտագործման եղանակը
loading...
9:21 PM
Հալվեյի գելի օգտակար հատկություններն ու դրա օգտագործման եղանակը


Հալվեն դեկորատիվ բույս է, որն իրականում կարող է շատ ավելին տալ, քան թվում է առաջին հայացքից: Դեռ հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիներն էին օգտագործում այս բույսը՝ շնորհիվ իր բուժիր հատկությունների:

 

Հալվեի օգտակար հատկությունները

 

Հալվեն մեղմացնում է տենդի, աստմայի, խոցային կոլիտի և օստեոարթրիտի ախտանշանները: Բացի այդ, այն նաև օժտված է ցավազրկող ու հակաբորբոքային հատկություններով, ինչը նշանակում է, որ տեղային կիրառությունը կարող է օգնել վերքերի, վնասվածքների, վարակումների, այրվածքների դեպքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեպքերում հալվեն շատ ավելի արդյունավետ է լինում , քան ցավազրկողները կամ հակաայրվածքային դեղամիջոցները:

 

Հալվեում պարունակվող լիկոպրոտեինները նվազեցնում են բորբոքումներն ու մեղմացնում ցավը, իսկ պոլիսախարիդները խոնավեցնում են մաշկը և արագացնում մաշկի վերականգնումը:

 

Բացի այդ, հալվեն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապողների օրգանիզմում: Այն նաև իջեցնում է խոլեստերինի մակարդակը, բուժում է պսորիազը, խոցերը, փորկապությունը, վերին շնչառական ուղիների վարակները, ատամների խնդիրները և նույնիսկ քաղցկեղը:

 

Բացի այդ, հալվեն նաև շատ օգտակար է.

 

·        Օրգանիզմի դետոքսիկացիայի համար,

 

·        Օրգանիզմի հիմնայնության բարձրացման համար,

 

·        Մարսողության արագացման համար,

 

·        Իմունային համակարգի ամրապնդման համար,

 

·        Այն գործում է որպես հակաբիոտիկ, հակամանրէային, բակտերիասպան, հակաբակտերիալ, հակասեպտիկ, հակասնկային և հակավիրուսային միջոց,

 

·        Գործում է որպես ադապտոգեն

 

·        Պահպանում է մարմնի քաշի առողջ կորուստը,

 

·        Նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Ինչպես պատրաստել հալվեի գել

 

Բաղադրությունը.

 

·        Հալվե,

 

·        Թարմ կիտրոնի հյութ:

 

Ինչպես նաև.

 

·        Խոհանոցային տախտակ,

 

·        Սուր դանակ,

 

·        Մաքուր ափսե,

 

·        Բամբակյա մաքուր սրբիչ,

 

·        Ստերիլ տարրա,

 

·        Խոհանոցային կոմբայն:

 

Պատրաստման եղանակը.

 

1.      Առաջին հերթին հարկավոր է ձեռքերը լվանալ, ընտրել հալվեի մի քանի առողջ, հասուն, հյութեղ տերև (բույսի ստորին հատվածից), լվանալ դրանք և չորացնել:

 

2.      Տերևները 45° անկյան տակ դնել ափսեի վրա, որպեսզի հյութը դուրս հոսի:

 

3.      Տերևները դնել խոհանոցային տախտակի վրա և կտրել եզրերը, այնուհետև դանակով հեռացնել արտաքին թաղանթը:

 

4.      Հալվեյի գելը լցնել տարրայի մեջ և ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ, որը թույլ կտա ավելի երկար պահել:

 

5.      Եթե ցանկանում եք ստանալ ավելի համասեռ զանգված, ապա կարելի է խառնել գելը խոհանոցային կոմբայնով:

 

6.      Գելը կարելի է մեկ շաբաթ պահել սառնարանում:

 

Օգտագործման եղանակը.

 

Հալվեի գելը հարկավոր է ընդունել 30 մլ՝ ցանկալի է օրական 3 անգամ: Տեղային օգտագործման դեպքում հարկավոր է զգուշորեն մերսել բորբոքված հատվածը:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 1639 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ