Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Ноябрь » 25 » Շուրթերի ճաքերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր
loading...
9:46 PM
Շուրթերի ճաքերից ազատվելու ժողովրդական բաղադրատոմսեր

 

 

 

Սովորաբար շուրթերի ճաքեր առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն լիզել շուրթերը(հատկապես քամոտ եղանակին), նրանք ովքեր հաճախակի կրծում են մատիտի  կամ գրիչի ծայրերը, կամ նրանք, ովքեր  գերադասում են  կծու կամ չափազանց տաք սնունդ, կամ ծխող են:

Այդ պատճառով, մինչև շուրթերի վրա առաջացած ճաքերի բուժումը, հարկավոր է ազատվել այն գրգռող կամ  նպաստավոր վիճակ առաջացնող վնասակար սովորութներից:

Շատ հաճախակի շրթունքների վրա առաջացած ճաքերի պատճառ կարող է լինել օրգանիզմում А  և В վիտամիների պակասը: Սակայն այն լրացնելը այդքան էլ դժվար չէ, պարզապես հարկավոր է սննդակարգի մեջ ավելացնել բուսական յուղ, ձու, տարեկանի հաց, կաթնամթերքներ և մաղադանոս:

Հաճախակի պատահում է, որ շրթունքները ճաքում են օրգանիզմի ջրազրկման պատճառով: Նման խնդրի պարագայում, պետք է օրական առնվազն 2 լիտր ջուր օգտագործել, ցանկալի է չգազավորված հանքային ջուր:

Ճաքերի բուժման համար, կարելի է շրթունքներին խոզի ճարպ կամ բուսական յուղ քսել: Կարելի է նաև հիգենիկ շրթներկ օգտագործել:


Շուրթերի ճաքերի բուժումը ժողովրդական միջոցներով.

• Եթե ճաքեր առաջացել են շրթունքների անկյուններում, ապա մեկ թեյի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ յուղալի սերուցքի հետ և ստացված զանգվածը քսեք շրթունքներին: 15-20 րոպե անց մաքրեք թաց անձեռոցիկով կամ բամբակով:

• Քամոտ եղանակին շատ լավ օգնում է հետևյալ բաղդրատոմսը. մեկ թեյի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ գազարի հյութի հետ, քսեք շուրթերին և 15-20 րոպե անց մաքրեք:

 


• Մեկ միջին չափսի խնձորը քերեք, խառնեք մեկ թեյի գդալ սերուցքային կարագի հետ, քսեք շուրթերին, 15-20 րոպե անց լվացեք:

• Շատ էֆեկտիվ է նաև մեղրի ամենօրյա օգտագործումը. մեղրի հաստ շերտը քսեք շուրթերին և պահեք 15-20 րոպե:

Ահա այսպիսի հեշտ և համեղ ժողովրդական միջոցներով կարելի է ազատվել շրթունքների ճաքերից:

 

Աղբյուրը՝  vsenarodnaya-medicina.ru

Просмотров: 1064 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->