Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-04-24
Главная » 2016 » Ноябрь » 26 » Ինչ է պսորիազը և որոնք են դրա առաջացման պատճառները
loading...
1:25 PM
Ինչ է պսորիազը և որոնք են դրա առաջացման պատճառները


 

 

Պսորիազը հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը: Այն դրսևորվում է մաշկի վրա առաջացող կարմիր շատ չոր կետերով: Այս հիվանդության դեպքում կարող են առաջանալ նաև վահանիկներ (սովորաբար արմունկների ու ծնկների ծալքերի հատվածում): Պսորիազը կարող է ախտահարել մաշկի ցանկացած հատված՝ նույնիսկ գլխամաշկը, ափերն ու սեռական օրգանների արտաքին մակերեսը:

 

Սա քրոնիկ հիվանդություն է, որը կարող է առաջանալ ինքնաբերաբար կամ պայմանավորված լինել  արտաքին ազդեցությամբ (ալկոհոլ, սթրես կամ տարատեսակ վարակներ): Գոյություն ունեն պսորիազի բուժման բազմաթիվ միջոցներ, սակայն այն շատ դժվարությամբ է բուժվում, քանի որ բուժումից հետո կարող է կրկնվել, ինչն արդեն շատ դժվար է բուժվում: Պսորիազի բուժումը բավական բարդ է և նույնիսկ անհնար, սակայն կարելի է երկար ժամանակով ազատվել դրանից:

 

Հիվանդությունը վատացնում է հիվանդի կյանքի որակը և երբեմն արտահայտվում է հոգեբանական ու ֆիզիկական անհարմարությամբ: Մշտական քորը և նույնիսկ ցավը շատ մեծ բարդություններ են առաջացնում հիվանդի կյանքում: Վահանիկների առկայությունը նաև թույլ չի տալիս հիվանդին զբաղվել սպորտով կան ֆիզիկական աշխատանքներ կատարել:

 

Պսորիազի ծանրության աստիճանները երեքն են. թեթև, որի դեպքում ախտահարված է մաշկի մոտ 3%-ը, միջին, երբ ախտահարված է 3-10%-ը և ծանր, որի դեպքում ախտահարված է մաշկի 10%-ից ավելին:

 

Հիվանդության պատճառ կարող է դառնալ օճառի հաճախակի օգտագործումը, կամ անորակ օճառը, մշտական աշխատանքը կենցաղական քիմիայի հետ, որևէ բանի հետ մաշկի շփումը, շատ չոր մաշկը, ալերգիաները և այլն:

 

Եթե պսորիազն առաջացել է առանց որևէ պատճառի, ապա վարակը կարող է սրվել, այնուհետև վիճակը կրկին կտրուկ կլավանա: Սակայն պսորիազի առաջացման առաջին պատճառը միշտ սթրեսն է, դեղորայքը կամ ալկոհոլը, ծխախոտը, սխալ սնունդը, նրբաքսուքներնն ու օծանելիքը

 

Նուրբ ու չոր մաշկ ունեցողների մոտ այս հիվանդությունն ավելի հաճախ է նկատվում (հատկապես՝ կանանց շրջանում): Յողոտ ու խոնավ մաշկի դեպքում այս հիվանդության առաջացման հավանականությունը շատ ավելի ցածր է: Սա է պատճառը, որ հարկավոր է խոնավեցնել չոր մաշկը և խուսափել կոպիտ ճիլոպի (мочалка) ու մարմնի սկրաբի գործածությունից, քանի որ դրանք քերծվածքներ են առաջացնում վնասելով մաշկի պաշտպանիչ շերտը:

 

Վարակի ախտորոշումը բարդ չէ, քանի որ պսորիազով ախտահարված մաշկը կարելի է տարբերել նույնիսկ անզեն աչքով: Պսորիազի ախտորոշման համար հատուկ պրոցեդուրաներ գոյություն չունեն, սակայն դրա ակտիվացման դեպքում արյան մեջ կարող են նկատվել շեղումներ, որոնք վկայում են օրգանիզմում տեղի ունեցող բորբոքային գործընթացների մասին:

 

Պսորիազի դեմ դեղամիջոցները բազմազան են, սակայն դրանք հարկավոր է ընդունել միայն մաշկաբանի մոտ բուժզննում անցնելուց և հիվանդության ախտորոշումից հետո: Բժիշկը սովորաբար ուսումնասիրում է ախտահարված մաշկը, հիվանդության ծանրության աստիճանը, հարցնում հիվանդի ինքնազգացողության, հոգեվիճակի և ապրելակերպի մասին:

 

Հարկ է հիշել, որ պսորիազի առաջին իսկ ախտաննշանների դեպքում հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ և դիմել նրա օգնությանը:

 

Հեղինակը՝ Էդուրադ Շինկին

 

Աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 740 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->