Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2016 » Ноябрь » 27 » 10 պատճառ ամեն օր տաք ջուր խմելու համար
loading...
4:31 PM
10 պատճառ ամեն օր տաք ջուր խմելու համար


Մեզանից շատերը գիտեն, որ ջուրն  անհրաժեշտ է ոչ միայն ապրելու,  այլ նաև  օգտակար է  ինչպես մարմնի այնպես էլ ուղեղի համար: Բժիշկները նշում են, որ օրական հարկավոր է  խմել մինչև 8 բաժակ ջուր:

 1. Քաշի կորուստ


Տաք  ջուրը շատ լավ համապատասխանում է առողջ նյութափոխանակության պահպանման համար և դա բավականին հստակ հիմք է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են  նիհարել: Նյութափոխանակությունը կարգավորելու լավագույն տարբերակն առավոտյան 1 բաժակ տաք  լիմոնաջուր խմելն է:


2.Այն կարգավորում է քթանցքների  ու կոկորդի խցանման հարցը


Տաք ջուրը մրսածության, հազի ու կոկորդի ցավերի  դեմ պայքարող հիանալի միջոց է: Այն ջրիկացնում  է խորխն ու թույլ է տալիս այն հեռացնել շնչուղիներից:  Բացի այդ, տաք ջուրը կարող է բացել խցանված քթանցքները:


3. Դաշտանային ցավեր

 

Տաք ջուրը կարող է  թուլացնել կանանց մոտ դաշտանային ցավերի ուժն ու հաճախականությունը: Տաք ջուրը որովայնի մկանների վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Արդյունքում այն կարող է օգնել ազատվել ջղակծկումներից ու ցնցումներից:

4. Օրգանիզմի դետոքսիկացիա

Տաք ջուրը թունավորման դեմ պայքարող հիանալի միջոց է: Երբ մարդ որևէ տաք բան է խմում, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, դա էլ իր հերթին հանգեցնում է առատ քրտնարտադրության, որն էլ և թույլ է տալիս օրգանիզմից ավելի արագ դուրս բերել տոքսինները:


5. Այն կանխում է վաղաժամ ծերությունը

Որքան ավելի արդյունավետ ու արագ դուք օրգանիզմից դուրս բերեք տոքսիններն, այնքան ավելի դանդաղ դուք կծերանաք: Տաք ջուրը նաև օգնում է  վերականգնել մաշկի բջիջներն ու բարձրացնել նրանց էլաստիկությունը: Եթե ամեն օր խմել տաք ջուր, ապա մի քանի շաբաթ հետո մաշկը կդառնա ավելի հարթ:


6. Պզուկներ

Տաք ջուրը մաքրում է  մարմինն ու վերացնում է ինֆեկցիաները, որոնք դառնում են բոլոր պզուկների առաջացման նախապայման:

7.Մազեր

Որքան ավելի շատ ջուր դուք խմեք, այնքան ավելի փափուկ ու մետաքսյա կդառնան ձեր մազերը:


8. Կոնդիցիոներ


Տաք ջուրը  պահպանում է գլխամաշկի խոնավությունն ու օգնում է պայքարել մաշկի չորության ու թեփի դեմ:

 

9. Նյարդային համակարգ


Տաք ջրի օգտագործման գլխավոր առավելությունն արյան շրջանառության կարգավորումն է: Իսկ դա կենսականորեն կարևոր է  մկանների  ու նյարդային համակարգի նորմալ ֆունկցոնալության համար: Բացի այդ, տաք ջուրը  քայքայում է մաշկի տակ կուտակված  ճարպաբջիջները: Դա ևս օգնում է  նյարդային համակարգին նորմալ աշխատել:

10. Մարսողությունը


Տաք ջուրը հատկապես շատ օգտակար է մարսողության համար:

 

Աղբյուրը՝ med2.ru

Просмотров: 3404 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar