Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-04-25
Главная » 2016 » Ноябрь » 27 » Իրեր, որոնք գտնելու դեպքում չի կարելի ձեռք տալ
loading...
5:45 PM
Իրեր, որոնք գտնելու դեպքում չի կարելի ձեռք տալ
1

Մարդիկ հաճախ են ինչ-որ իրեր կորցում, պատահում է նաև, որ միտումնավոր են դրանցից ազատվում: Բոլորն էլ ուրախանում են որևէ արժեքավոր իր գտնելու դեպքում, սակայն պետք է իմանալ, որ կան այնպիսի իրեր, որոնք գտնելու դեպքում չի կարելի դրանք ձեռք տալ:

 

makataka.ru-ն գրում է, որ որոշ իրեր կլանում են մարդու էներգիան՝ թե բացասականը, և թե դրականը: Դրական էներգիայով լցված իրերը սովորաբար պատահական են կորցնում, իսկ բացասականներից՝ միտումնավոր ազատվում: Երկու դեպքում էլ նման իր գտնելու դեպքում՝ պետք չէ այն ձեռք տալ, քանի որ դրան դիպչելու պահից ի վեր՝ դուք կլանում եք նրա էներգիան, սկսում եք ապրել այդ մարդու խնդիրներով:

 

Ահա 10 իր, որոնց հանդիպելու դեպքում չի կարելի դրանց դիպչել: 

 

 

 

1.      Մետաղադրամներ

 

Մետաղը ամենալավն է էներգիան կլանում: Դրամը շատ խորհրդանշական է, քանի որ այն բացասական սիմվոլիկա ունի: Մետաղադրամներ գտնելու դեպքում պարզապես անցեք կողքով, քանի որ բացասական էներգիա ունեցող մետաղադրամը կարող է փոխել ձեր ողջ կյանքը, իսկ դրական էներգիա ունեցող մետաղադրամները սովորաբար փողոցում գցած չեն լինում:

 

2.      Ոսկուց զարդեր

 

Ոսկին ևս մետաղ է ու լավ է կլանում էներգիան: Ասում են, որ օտար մարդու կրած զարդը կրում է  նրա բոլոր մտահոգություններն ու խնդիրները: Օտար մարդու զարդը կրելու դեպքում՝ դուք ձեզ վրա կվերցնեք նրա բոլոր խնդիրներն ու դժբախտությունները:

 

3.      Տիկնիկներ, փափուկ խաղալիքներ

 

Տիկնիկներն ու ձեռքով պատրաստված այլ իրերը ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ: Եթե դրանք գտնում եք որևէ լքված վայրում, ապա որքան հնարավոր է արագ հեռացեք այդ տեղից: Դա վատ նշան է: Նման տիկնիկները սովորաբար անեծքների կամ թուղթ ու գիրի համար են օգտագործվում:

 

4.      Ասեղներ ու այլ սուր իրեր

 

Ասեղներն ամենավտանգավորն են: Դրանց միջոցով չար էներգիա է փոխանցվում, ինչպես նաև շատ հիվանդությունների հարուցիչ է: Եթե ձեր հագուստի կամ տան մեջ նման իր եք գտել, որը ձերը չէ, ապա չդիպչեք դրան: Որևէ եղանակով այն տանից դուրս հանեք ու որքան հնարավոր է հեռու տարեք: Հենց որ դիպչեք այդ իրին՝ այն կսկսի գործել:

 

 

5.      Բանալիներ

 

Տարբեր ծեսերի ժամանակ՝ բանալին օգտագործվում է չար էներգիան փակի տակ պահելու համար: Ծեսից հետո բանալին դեն են նետում կամ թաքցնում են հողի տակ: Եթե բանալի եք գտել, ապա ձեռք մի տվեք, քանի որ ձեռք տալու դեպքում՝ դուք կբացեք բոլոր փակ դռներն ու դժբախտությունը ձեր կյանք կներխուժի:

 

6.      Խաչ

 

Համարվում է, որ օտար մարդու խաչը կրողը իրեն է վերագրում նրա բոլոր մեղքերը: Հեռու մնացեք գետնին գցած խաչից, այն կարող է շատ վտանգավոր լինել:

 

7.      Թելերից պատրաստված թևնոցներ

 

Այսպիսի թևնոցները սովորաբար օգտագործվում են պաշտպանության համար: Դրանք չեն կորում, այլ պոկվում են այն ժամանակ, երբ բացասական էներգիան հասնում է իր կիզակետին և թևնոցն այլևս չի կարողանում զսպել այն: Ոչ մի դեպքում ձեռք մի տվեք այդպիսի թևնոցներին, քանի որ ձեռք տալու դեպքում ձեզ վրա կվերցնեք ամբողջ կուտակած բացասական էներգիան:

 

8.      Հայելիներ

 

Հայելիները հիանալի հիշողություն ունեն: Դրանք հիշում են այն բոլոր մարդկանց, որոնց պատկերն արտացոլել են: Նրանք նաև հիշում են բոլոր այն պատահարները, որոնց ականատեսն են եղել: Գտնված հայելուն ուշադրություն մի դարձրեք և հանկարծ դրա վրա չնայեք, քանի որ ձեր արտացոլանքը ևս կդրոշմվի և դուք կդառնաք հայելու տեսած բոլոր դժբախտությունների կրողը:

 

9.      Սանր

 

Սանրը սերտորեն առնչվում է մարդու էներգիայի հետ: Էներգիայի ամենամեծ կուտակումը մարդու գլխի հատվածում է, իսկ սանրն ամեն օր դիպչում է գլխին: Սանր գտնելու դեպքում այն ձեռք մի տվեք, քանի որ դուք չգիտեք, թե ով է եղել դրա նախկին տերն ու ինչու է այն դեն նետել:

 

10.  Ժամացույց

 

Գաղտնիք չէ, որ երբ մարդը մահանում է՝ նրա ձեռքի ժամացույցը կանգնում է: Եթե դրսում  ժամացույց եք գտնում, ապա մի դիպչեք դրան: Հակառակ դեպքում դուք կդառնաք նախկին տիրոջ  հիվանդությունների ու դժբախտությունների կրողը:

Просмотров: 1494 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->