Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2016 » Ноябрь » 30 » Կենդանակերպի ո՞ր նշաններին է հաջողություն սպասում 2017-ին
loading...
7:51 PM
Կենդանակերպի ո՞ր նշաններին է հաջողություն սպասում 2017-ին
1

Ըստ ռուս աստղաբանների հաջողությունը ոչ բոլոր կենդանակերպի նշաններին է սպասում, չնայած ոչ մեկին էլ ծանր ապրումներ չի սպասվում, իսկ երջանկությունը և հաջողությունը անձնական կյանքում կկիսեն բոլորը:

Այս տարին խոստանում է լինել շատ հաջողակ, հանգիստ և բարենպաստ: Յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ փնտրում է: Երկար մութ գիշերվանից հետո Կրակե Աքլորը ծուղրույով կավետի նոր արև: Սակայն ոմանց բախտը ավելի կբերի:

Առաջին հերթին դրանք են Ջրհոսները, Կշեռքները, Խոյերը, Երկվորյակները և Առյուծները:

Հենց այս կենդանակերպերի տակ ծնվածներին գրեթե ամեն ինչ կհաջողվի, ամեն խնդիր, ամեն դժվարություն նրանք հեշտությամբ կհաղթահարեն առանց խնդիրների և հետևանքների: Իհարկե, նրանց ճանապարհին անախորժություններ և անհանգստություններ կլինեն, սակայն նրանք հեշտությամբ դրանք կհաղթահարեն:

Արժե նկատել, որ այս տարի շատերի մոտ արմատապես կփոխվի վերաբերմունքը կատարվող իրադարձությունների հանդեպ, իսկ առաջին հերթին իրենց և իրենց շրջապատի: Հավանաբար, նրանք կնկատեն իրենց շուրջ այն մարդկանց, ում համար իրենք, իրոք, թանկ են և ըստ արժանվույն կգնահատեն այդ հոգատարությունը և սերը: Հենց սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու մտերիմների աջակցությունը կօգնեն այս կենդանակերպի նշաններին հավատալ հաջողությանը:

Երկրորդ հերթին՝ Ցուլերը, Խեցգետինները և Այծեղջյուրները

600x580

Հենց այս մարդիկ կարող են ավելի քիչ անհանգստանալ և ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Չնայած նրան, որ այս տարի հաջողությունը և բախտը փոքր-ինչ թեքվել են նրանցից, չարժե խնդիրներ փնտրել և դառնալ տարբեր քաշքշուքների մասնակից: Այդ պատճառով պետք է ամեն ինչ լավ կշռել և մտածել, մինչև ինչ-որ քայլ անելը, մասնավորապես, օրինակ, նոր ծանոթություն հաստատելը, որը կարող է ճակատագրական դառնալ:

Բացի այդ աստղաբանները նաև խորհուրդ չեն տալիս դեմ կանգնել և խոչընդոտել շատ իրադարձությունների: Ինչ վերաբերում է, օրինակ, Խեցգետիններին, նրանք նախընտրելի է լավ հետազոտեն իրենց ներքուստ և գտնեն այն ցանկալին և բաղձալին, որոնց կցանկանային ունենալ և հասնել: Այլ խոսքերով, նրանց շատ անհրաժեշտ է նպատակներ դնել իրենց առջև և ձգտել դրանց իրականացմանը, քանի որ գալիք տարին նպաստելու է նրանց բոլոր ցանկությունների իրականացմանը:

Ինչ վերաբերում է Ցուլերին, ապա պետք է նշել, որ նրանք վերջնականապես կծուլանան, իսկ Աքլորը չի սիրում մարդկանց, ովքեր սովոր են ապրել պատրաստի ամեն ինչի վրա․ այդ պատճառով նրանց խնդիրներ և անակնկալներ է մատուցելու՝ ինչ-որ կերպ առույգացնելու և գործել ստիպելու համար:

Երրորդ հերթին՝ Աղեղնավորներ, Ձկներ, Կարիճներ և Կույսեր

600x580

Անձնականում այս նշաններին սպասում է համառ պայքար երջանկության համար: Հենց այս պայքարի ընթացքում շատերը կհավատան իրենց ուժերին և հնարավորությանը՝ անել որևէ բան ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության և խորհուրդների, իսկ դա նրանց համար շատ բան է նշանակում:

Այս նշանները նույնպես կարող են հավատալ իրենց ուժերին, հաջողությանը, նպատակների իրականացմանը, եթե, իհարկե, բավականաչափ ուժ և ջանք ներդնեն: Հիշեք, Աքլորըբարյացակամ է այն նշանների հանդեպ, որոնք չեն նստում տեղում ձեռքերը ծալած, այլ գործում են, նշանակություն չկա վերաբերում է դա աշխատանքին, ընտանեկան բարորությանը, թե սիրուն:

Բացի այդ, այս կենդանակերպերի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ավելի դրական մտածել, քանի որ նրանց մոտ ամեն մտացածը շատ շուտ նյութականանում է, հետևաբար պետք չէ վատ բաներ մտածել, պետք է դրական տրամադրվել, եթե, իհարկե, ցանկանում եք հասնել հաջողության:

http://mypage.am/post/kendanakerpi-o-r-nshannerin-e-hajoghoutyoun-spasoum-2017-in

Просмотров: 2213 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ