Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-12-18
Главная » 2016 » Декабрь » 1 » 10 արդյունավետ բաղադրատոմս՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար
loading...
8:13 PM
10 արդյունավետ բաղադրատոմս՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար

Շաքարային դիաբետի կանխարգելումն ու բուժումն անչափ կարևոր են՝ հատկապես, եթե մարդն ունի հակվածություն և նրա հարազատների շրջանում եղել են շաքարյին դիաբետով տառապող հիվանդներ:

Գոյություն ունեն պարզ բաղադրատոմսեր, որոնք օժտված են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու հզոր հատկությամբ և օգնում են կանխարգելել հիվանդությունը:

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում ցանկացած ժողովրդական միջոց ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

1.      Հարկավոր է բաժակի մեջ դներ 3 հատ սպիտակ լոբի, ավելացնել 100-120 մլ մաքուր սառը ջուր և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան անհրաժեշտ է խմել այդ ջուրն ու ուտել լոբիները:

2.      Արյան մեջ շաքարի մակարդակը արդյունավետ կերպով իջեցնում է նաև քրքումով ու դարչինով ըմպելիքը: Հարկավոր է 1 բաժակ տաք ջրին ավելացնել 1 թեյի գդալ քրքում և խմել այս ըմպելիքը օրական մեկ անգամ ուտելուց 1 ժամ անց: Հաջորդ օրը 1 բաժակ տաք ջրին ավելացնել  1 թեյի գդալ դարչին և խմել ուտելուց 1 ժամ անց: Այս կերպ շարունակել երկու շաբաթ, այնուհետև անել մեկ շաբաթ տևողությամբ դադար և կրկնել կուրսը:

3.      1 թեյի գդալ մանրացրած մասուրը (մոտ 4-5 հատ) լցնել թերմոսի մեջ, ավելացնել 250-300 մլ եռման ջուր, թրմել 4 ժամ, այնուհետև քամել և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց կես ժամ առաջ 100 մլ: Արդյունավետ բուժման համար հարկավոր է ընդունել այս ըմպելիքը մեկ ամիս:


4.      Կեչու բողբոջները նույնպես շատ օգտակար են շաքարային դիաբետի դեպքում: 3 ճաշի գդալ բողբջները լցնել թերմոսի մեջ, ավելացնել 500-600 մլ եռման ջուր, թրմել 4-5 ժամ, այնուհետև քամել և խմել օրական 3 անգամ 70-80 մլ:

5.      Թթու կաղամբի աղաջուրը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Այն անհրաժեշտ է ընդունել օրական 100-150 մլ: Բուժումը հարկավոր է շարունակել ողջ ձմռան ընթացքում:

 

6.      Հունական ընկույզի միջնապատերի թուրմը նույնպես շատ օգտակար է: Հարկավոր է 40 գրամ հումքին ավելացնել 500 մլ եռման ջուր և 50-60 րոպե եփել թույլ կրակի վրա: Սառելուց հետո եփուկը քամել և ընդունել օրական 3 անգամ 15 մլ:

7.      Հունական ընկույզի տերևները պարունակում են մի շարք օգտակար բաղադրիչներ, իսկ դրանցով պատրաստված թեյը շատ օգտակար է և օգնում է բուժել նաև շաքարային դիաբետը:

8.      Շաքարի մակարդակը կարգավորելու համար հիանալի միջոց է նաև ջեռոցում եփված սոխը: Հարկավոր է եփել սոխը ուտել և առավոտյան սոված փորին: Բուժման կուրսը տևում է մեկ ամիս: Այս միջոցը նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից:

9.      Շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար է նաև վարսակի եփուկը: 100 գրամ վարսակը (հացահատիկը) լցնել կաթսայի մեջ, ավելացնել 650-750 մլ եռման ջուր և շարունակել տաքացնել տաք գոլորշու վրա ևս 15 րոպե: Եփուկը պատրաստելու ընթացքում այն հարկավոր է անընդհատ խառնել: Սառելուց հետո քամել եփուկը և ավելացնել այնքան եռացրած ջուր, որ այն դառնա 700 մլ: Եփուկը հարկավոր է պահել սառնարանում ապակյա տարրայի մեջ: Ընդունել օրական 4 անգամ (ուտելուց կես ժամ առաջ) 120-130 մլ:

10.  Արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տրվում խմել արոսի չորացրած հատապտուղներից և չորամրգերից (հատկապես օգտակար է չորացրած տանձը) պատրաստված ըմպելիքը: Հարկավոր է մեկ բաժակ արոսի չորացրած հատապտուղներին և մեկ բաժակ չորացրած տանձերին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, 5-7 րոպե եփել, ծածկել կափարիչը և թրմել 4-5 ժամ: Ստացված ըմպելիքը խմել օրական 4 անգամ 100 մլ:


Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 8085 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar