Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-10-20
Главная » 2016 » Декабрь » 1 » Արյան բարձր ճնշումն իջեցնող 19 արդյունավետ ու փորձված բաղադրատոմս
loading...
8:59 PM
Արյան բարձր ճնշումն իջեցնող 19 արդյունավետ ու փորձված բաղադրատոմս


1.    Արյան բարձր ճնշման դեպքում. 60գ մեղրի հետ խառնած 100գ ընկույզն ուտել օրական 3-4 անգամ: Ունի անոթալայնիչ և միզամուղ ազդեցություն:


2.    Զարկերակային ճնշումը  կարելի է արագ  իջեցնել պարզ ձևով. բավական է ներբաններին 10-15 րոպե խնձորի  քացախով թրջոց դնել:

3.    Սեզոնին օրաբաժնում ներառել ձմերուկ` օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերելու համար: Այն  նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը:

4.    2 ճ.գ. չորացրած սև հաղարջի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել, թրմել 1 ժամ, քամել, ընդունել օրական 4 անգամ, 1/4-ական բաժակ,  2-3 շաբաթ շարունակ: Ձմռանը և վաղ գարնանը նույն արդյունք ապահովում են սև հաղարջի չորացրած տերևները: Պատրաստման եղանակը նույնն է:

5.    Բազուկի թարմ քամած հյութը  նույնքան մեղրի հետ խառնած ընդունում են օրական 4-5 անգամ` 1-ական ճ.գ., ուտելուց առաջ:

6.    Կարտոֆիլի կճեպի եփուկ. նախօրոք լավ լվացված 4-5 կարտոֆիլի կճեպի վրա լցնել 0.5լ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա 15 րոպե եռացնել (բերանը փակած): Թրմել, քամել: Խմել օրական 1-2 բաժակ:

7.     1 ճ.գ. մեղրը լուծել 1 բաժակ հանքային ջրում, ավելացնել կես կիտրոնի հյութ: Խմել միանգամից, քաղցած վիճակում: Բուժումը շարունակել 7-10 օր: Այս միջոցը կիրառում են ոչ միայն արյան բաձր ճնշման, այլև անքնության և դյուրագրգռության դեմ:

8.    1 ճ.գ.  չորացրած սամիթի վրա լցնել 0.5լ եռացրած ջուր, թրմել 1 ժամ և խմել օրական 3 անգամ` 0,5-ական բաժակ, ուտելուց առաջ:

9.    Արնակարմիր ալոճենու 1 ճ.գ. չորացրած պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 2 ժամ թրմել տաք տեղում (ջեռոցում, սալիկի վրա), քամել: Թուրմն օգտագործել օրական 3-4 անգամ, մինչև ուտելը, 1-2-ական ճ.գ.:
 

10.   Կլիմաքսի շրջանում կանանց մոտ արյան բարձր ճնշման դեպքում ցուցված է հետևյալ բաղադրատոմսը.  15 հատ համեմունք մեխակի վրա երեկոյան լցնել 300մլ գոլ (39C) ջուր, փաթաթած վիճակում  թրմել ամբողջ գիշեր, խմել առավոտյան:

11.  20գ սխտորի «շիլան» խառնել 100գ շաքարավազի հետ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, խառնել, թրմել 6 ժամ: Պահել մութ, զով տեղում: Ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ 1-ական ճ.գ.:

12.  Հայտնի են դեպքեր, երբ հիպերտոնիկ հիվանդությունը բուժել են հետևյալ տարօրինակ միջոցով: Այդ նպատակով երեկոյան պետք է սեղանին 1 բաժակ խմելու ջուր դնել: Առավոտյան մատներով մերսել գլուխը, ձգվել ու վեր կանալ: Ջրով բաժակը բարձրացնել գլխից վերև, այդ ջուրը լցնել մյուս ձեռքի մեկ այլ` դատարկ բաժակի մեջ: Կրկնել դա 30 անգամ: Այն, ինչ կմնա բաժակում, խմել փոքր կումերով: Բուժման կուրսը 1 ամիս է: Դրանից հետո, որպես կանոն, անցնում են գլխացավերն ու սրտխառնոցը, ճնշումն իջնում է: Պնդում են, որ շատ արդյունավետ միջոց է:

13.  Սև հաղարջի կամ գետնամորու տերևները թույլ կտան ճնշումը պահել նորմայի սահմաններում: Սև հաղարջի տերևների (կարելի է նաև չորացրած) մեծ պտղունցի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10 րոպե, քամել: Խմել փոքր կումերով 0.5-ական բաժակ, օրական 2-3 անգամ: Նույն կերպ եփել նաև ելակի տերևները: Խմել որպես թեյ:

14.  Մեխակը (համեմունք) գերազանց միջոց է արյան բարձր ճնշամ դեմ:

Եփուկ.  40 հատ մեխակի վրա 4 բաժակ ջուր լցնել, եռացնել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև մնա  500մլ, լցնել շշի մեջ: Խմել օրական 3 անգամ, 1-ական ճ.գ.: Պահել սառնարանում: Կուրսը` 1-2 տարի:

15.  Արյան բարձր ճնշման  դեպքում օգտակար է կաղնու տերևների բույրը: Կաղնու առատ տերևներով ավելներ պատրաստեք և ցածր կախեք մահճակալի վերևում: Ավելների հոտը շատ դուրեկան է և բավական կայուն: Եթե ավելները չորանան, թրմեք եռման ջրի մեջ, 10 րոպե  կափարիչով փակեք, ապա շնչեք կաղնու թանձր թուրմի բույրը: Այս միջոցի տևական կիրառման դեպքում նույնիսկ «ստաժավոր» հիպերտոնիկներն անցնում են հիպոտոնիկների շարքը: Ի դեպ, մահճակալի վերևում կախված կաղնու ավելների վրա արևի լույս չպետք է ընկնի:

16.  Մագնիսը ճնշում է իջեցնում

Եթե զարկերակային ճնշման բարձրացումն այնքան էլ մեծ չէ (160/90 կամ 160/100) մագնիսը դրեք կզակին, և որոշ ժամանակ անց ճնշումը կկարգավորվի:

17.  Սննդում ներառեք գլուխ սոխ` օրական 1-2 գլուխ:

18.  Ուտելուց առաջ օրական 80-100գ սև հաղարջ կերեք:

19.  Սննդում որքան հնարավոր է հաճախ ներառեք ջեռոցում կճեպով խորոված  կարտոֆիլ:

 

 

Աղբյուր՝ life-okay.com

Просмотров: 2479 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ