Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-10-22
Главная » 2016 » Декабрь » 1 » Մանդարինի կեղևը բուժիչ նպատակներով կիրառման 7 տարբերակ
loading...
9:43 PM
Մանդարինի կեղևը բուժիչ նպատակներով կիրառման 7 տարբերակ


Մանդարինը շատ համեղ ու օգտակար  միրգ է, որը դուր է գալիս գրեթե բոլորին, սակայն մարդիկ սովորաբար դեն են նետում դրա ամենաօգտակար մասերից մեկը՝ կեղևը:

Մանդարինի կեղևը պարունակում է եթերայուղեր, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, կարոտինոիդներ, C և A վիտամիններ և մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, ուստի նման օգտակար հումքը ոչ մի դեպքում չի կարելի դեն նետել:

Մանդարինի կեղևում պարունակվող նոբիլետինն ու տանժերինն իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը և պայքարում են նորագոյացությունների դեմ, իսկ կալիումն անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու և շաքարը գլիկոգենի վերածելու համար:

Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները

1.    Փորափքանքի և դիսբակտերիոզի դեպքում

Հարկավոր է 1 թեյի գդալ մանդարինի չորացրած ու մանրացրած կեղևն ավելացնել ցանկացած ուտեստին (օր.՝ վարսակի շիլային կամ կաթնաշոռին):

2.    Բրոնխիտի դեպքում

2 ճաշի գդալ չորացրած կեղևին ավելացնել 1,5 բաժակ եռման ջուր, մոտ 5 րոպե դնել շատ թույլ կրակի վրա, այնուհետև ծածկել կափարիչը, թրմել մոտ մեկ ժամ և քամել: Թուրմն ընդունել տաքացրած վիճակում օրական 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, կես բաժակ:

3.    Չոր հազի մեղմացման և իմունիտետի ամրապնդման համար

2 ճաշի գդալ չորացրած կեղևին ավելացնել 1 բաժակ օղի, մեկ շաբաթ թրմել մութ վայրում և քամել: Ստացված թուրմից 20 կաթիլ լուծել քիչ քանակությամբ եռացրած ջրում և ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ:

4.    Ինհալացիաներ գրիպի, մրսածության ու հազի ժամանակ

Մի բուռ չորացրած ու մանրացրած կեղևին ավելացնել եռման ջուր և 10-15 րոպե շնչել այդ ջրի գոլորշին: Դրական փոփոխությունները կնկատվել արդեն հաջորդ օրը:

5.    Եղունգների սնկային հիվանդություն

Հարկավոր է օրական 2 անգամ եղունգներին քսել մանդարինի կեղևի թուրմ: Թուրմը պատրաստել, ինչպես նկարագված է 3-րդ բաղադրատոմսում:

6.    Նյարդային գերլարվածություն, սթրես

Մանդարինի կեղևը մանրացնել և լցնել բնական կտորից պատրաստված փոքրիկ պարկի մեջ: Այսպիսի բուրավետ պարկը հարկավոր է դնել անկողնու մոտ:

7.    Սրտխփոց, անքնություն

Հասարակ թեյի հետ կարելի է թրմել նաև մի պտղունց մանդարինի չորացրած կեղև՝ ստանալով հիանալի բուրավետ ու բուժիչ հավելում:

Հարկ է հիշե, որ մանդարինի կեղևը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մրգի վրա նախ լցվել է եռման ջուր, այնուհետև այն լվացվել է հոսող ջրով:

 

Նյութի աղբյուրը՝ sovkusom.ru

Просмотров: 2558 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ